Կբարեխոսի վարչապետի մոտ. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Նախօրեին Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար նշանակված Տիգրան Խաչատրյանը, պարզվում է, դեռ նախարարի պորտֆելը չստանձնած, ճոխ-ճոխ խոստումներ է տվել վաղեմի ընկերոջը՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախկին նախարար Սուրեն Կարայանին: Մասնավորապես, խոստացել է, որ նրա համար կբարեխոսի վարչապետի մոտ, որ նշանակեն առաջին տեղակալ:

Ինչպես մեր աղբյուրն է պնդում. «Տիգրանը որոշել է Սուրենի լավության տակից դուրս գալ: Բանն այն է, որ Տիգրանն ու Սուրենը ժամանակին միասին աշխատել են ֆինանսների նախարարությունում: Կարայանի նախարար նշանակվելուց հետո նա իր մոտ տեղակալ է բերել նաև Տիգրանին: Հիմա էլ հերթը հասել է Տիգրանին՝ Սուրենի համար բարեխոսելու և աշխատանքի տեղավորելու համար»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով