Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

Հոկտեմբերի 14-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել ԻԻՀ քաղաքացի, 1969 թ. ծնված Աղդաս Ք.-ն, որը մարտի 11-ից միջազգային մակարդակով հետախուզվում է ԻԻՀ իրավապահ մարմինների կողմից և այդ երկրի քրեական օրենսգրքի 2-րդ հոդվածի (խարդախությունը) մեղադրանքով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով