«Լսի՛ր, դու պատմություն չգիտե՞ս, այս ի՞նչ խայտառակություն է». Հայրիկյանը՝ Փաշինյանին

«Մեր քաղաքական զարգացումների մեջ էական որևէ բան կարող է լինել, եթե ամենակարևորին ամենամեծ ուշադրությունը հատկացվի, իսկ ամենակարևորը Սահմանադրությունն է ու դրա միջոցով երկրում փոփոխություն կատարելը, որի նախագիծը ներկայացրել ենք կառավարություն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

«Առաջին օրերին, երբ Նիկոլ Փաշինյանի շարժման նկատմամբ վերապահ վերաբերմունք էր նրա խորհրդարանական գործընկերների կողմից, մենք աջակցեցինք ու հանդես եկանք հայտարարությամբ, որտեղ մի կարևոր դրվագ կար. ես ասում էի, որ  շատ հարցերում կարող է Նիկոլ Փաշինյանը սխալ լինել, բայց ամենակարևոր հարցում ճիշտ է:

Դա վերաբերում էր նրան, որ Փաշինյանն ասում էր՝ իշխանությունը պետք է պատկանի քաղաքացիներին, ժողովուրդը պետք է լինի երկրի տերը: Այսօր երևի հակառակն ասեմ. շատ հարցերում կարող է Նիկոլ Փաշինյանը ճիշտ լինել, բայց ամենակարևոր հարցում՝ սխալ, որովհետև, եթե դու խոստանում ես իշխանությունը փոխանցել ժողովրդին, դա կարող է արվել միայն Սահմանադրությամբ:

Դեռևս մայիսի սկզբին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, առաջարկեցինք անմիջապես հեղափոխական կանոններով արձակել նաև ԱԺ-ն՝ չեղարկելով գործող Սահմանադրությունը: Այս ճանապարհը չընդունվեց, հետո Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո մենք ներկայացրինք Սահմանադրության այն նախագիծը, որը 2015  թվականի սահմանադրական հանրաքվեից առաջ քննարկումների ընթացքում միտումնավոր կերպով անտեսվել էր: Այն կատարյալ էր ու ամրագրում էր քաղաքացիների՝ երկրի տերը դառնալու ձգտումը: Ամեն քաղաքացի համարվում էր պետություն բաժնետիրական ընկերության բաժնետեր:

Սա ոչ միայն  շրջանառության մեջ չդրվեց, այլև Փաշինյանն ու ընկերները հեղափոխություն կոչելով պարզ իշխանափոխությունը՝ այսօր զբաղված են հարցերով, որոնք 10-երորդական են: Անհարկի մատնվում են խուճապի: Անկասկած, խորհրդականներն ունեն իրենց հետին նկատառումները, փորձում են որքան կարելի է ձգձգել  գործընթացը, բայց դու վարչապետ ես, ծրագիր եք ընդունել, որ մեկ տարվա ընթացքում պետք է ընտրություններ լինեն, ինչո՞ւ ես խուճապի մատնվում, այդ ի՞նչ պանիկյորություն է, որ կեսգիշերով վազում ես խորհրդարան, ի՞նչ է պատահել: ԱԺ-ն նրա համար է, որ ինքնուրույն որոշում ընդունի, դու էլ վարչապետ ես նրա համար, որ այո կամ ոչ ասես»,- հավելեց նա:

Պարույր Հայրիկյանի խոսքով՝ Սահմանադրության փոփոխման համար ընդամենը երկու ամիս ժամանակ էր պահանջվում:

«Այդ ի՞նչ հեղափոխություն է, որտեղ դու խոսում ես բարեփոխումների մասին, բայց կատարում ես քաղաքացու իրավունքները սահմանափակող քայլ: Շատ նման է Սերժ Սարգսյանի Սահմանադրությանը, որն իբր թե բարեփոխում են, բայց իրականում քաղաքացիների իրավունքներն են կրճատվում: Ինձ համար սարսափելին այն է, որ Նիկոլ Փաշինյանն անգրագետ է: Նա համարձակվում է հայտարարել, թե աշխարհում այսպիսի հեղափոխություն չի եղել: Լսի՛ր, դու պատմություն չգիտե՞ս, այս ի՞նչ խայտառակություն է: Իսլանդիայում վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձություններին ծանոթ չե՞ս, ինչպե՞ս կարելի է հեղափոխության այս պարզունակ գործողությունները կոչել հեղափոխություն:

Հեղափոխություն նշանակում է՝ եղած իրավիճակը փոխել, նախ և առաջ՝ Սահմանադրությունը փոխել: Շատ եմ ցավում, որ ստիպված եմ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդուն ասել անգրագետ: Քաղաքականապես կատարյալ անգրագետ են նաև նրա հետ աշխատողները»,- նշեց ԱԻՄ առաջնորդը:

168.am

Անի Կարապետյան

Նմանատիպ նորություններ

90-ականների համատարած թալանն ու սեփականաշնորհումը․... Համատարած փլուզումն ու դրան զուգահեռ թալան բնորոշվող երևույթը, որի մասին խոսում են վերջին տարիներին, եղել է այն ժամանակաշրջանում, երբ խորհրդային 7...
2020 թվականին Հայաստանում 15-20 հազար մարդ կդառնա ... «Ժամանակ» թերթը գրում է. «2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում ԵՏՄ շրջանակում գործող մաքսային կարգավորումները, որոնք վերաբերում են երրորդ եր...
Պետք է պատրաստ լինել, որ նման տեմպերով գալիք գարնա... Ավարտվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական տարածաշրջանային այցը, թեպետ այս անգամ կոչել այն տարածաշրջանային կարելի է միայն պայմանականորեն, ...
«Ոչի՛նչ և ո՛չ ոք չի կարող մեզ հետ պահել. Կրկնում ե... ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ոչի՛նչ և ո՛չ ոք չի կարող մեզ հետ պահել։ Կրկնում եմ, ո՛չ ոք և ոչի՛նչ։...
Կատարվել է ծննդաբերության գնի բարձրացում. գումարնե... https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/1024581901072522/ «Կատարվել է ծննդաբերության գնի բարձրացում՝ 107 հազարից 140 հազար դրամ, ինչպես ն...
Չինովնիկները գաղտնի անդամագրվում են ՀՀԿ-ին. Սերժ Ս... «Իրատես» թերթը գրում է. «Գործադիր իշխանության մի շարք ներկայացուցիչներ՝ հիմնականում վարչության պետերի տեղակալներ, ավագ մասնագետներ եւ այլք, վերջին...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով