Լիանա Գյուրջյանը պատանեկան օլիմպիական խաղերում ձախողել է հրում վարժությունում

Բուենոս Այրեսում ընթացող ամառային պատանեկան օլիմպիական խաղերում ծանրամարտի աղջիկների պայքարում Հայաստանի ներկայացուցչուհի, 16-ամյա Լիանա Գյուրջյանն անհաջող ելույթ է ունեցել:

63+ կգ քաշային կարգում հանդես եկող մեր մարզուհին պոկում վարժությունում երկու հաջող մոտեցում է կատարել` գրանցելով 92 կգ արդյունք, իսկ հրում վարժությունում, պատվիրելով 116 կգ, երեք փորձից և ոչ մեկը չի կարողացել հաջողությամբ ավարտել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք` Լիանա Գյուրջյանը նախորդ տարի Կոսովոյում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում մեկ օրում երեք ոսկե մեդալ էր նվաճել, երկամարտում՝ 183 կգ, պոկում վարժությունում՝ 78 կգ և հրումում՝ 105 կգ ցուցանիշով:

63+ քաշային կարգում մրցանակային տեղեր են զբաղեցրել հետևյալ մարզուհիները`

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Armsport

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով