Իշխանամերձ աղբյուրներն արդեն «արձանագրում» են ապագա խորհրդարանի 4 ուժերին. Ի՞նչ է ուզում Փաշինյանը. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «Սասնա ծռերը» խիստ արմատական դիրքերից են մասնակցելու սպասվող ընտրություններին. կազմակերպական աշխատանքներից զատ, նրանք նաեւ սոցհարցումներ են անցկացնում, որոնք հիմք են տալիս ենթադրելու, թե իրենք երկրորդ քաղաքական ուժն են եւ լուրջ ներկայացվածություն են ունենալու ապագա խորհրդարանում։ Եթե ոչ, ապա «հաստատապես ընտրությունները կեղծված կլինեն», եւ իրենք չեն վարանի պայքարել, ընդ որում, շատ ավելի արմատական մեթոդներով, քան ՊՊԾ շենքի գրավման օրերին։

Ի դեպ, իշխանամերձ աղբյուրներն արդեն իսկ «արձանագրում» են ապագա խորհրդարանի չորս ուժերին՝ ՔՊ, «Լույս», «Ծռեր», ՀՅԴ (վերջինիս խորհրդարանում տեսնել է ցանկանում անձամբ Նիկոլ Փաշինյանը)»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով