Թուրք ուսուցիչն Աթաթուրքին անվանել է 20-րդ դարի մեծագույն սատանա

Թուրքիայի Մալաթիա քաղաքում հետաքննություն է սկսվել տեղի դպրոցներից մեկում աշխատող ուսուցչի դեմ։ Ըստ աղբյուրի՝ ուսուցիչը (Մուրաթ Ք.) համացանցում վիրավորել է  Թուրքիայի Հանրապետությանը, ինչպես նաև հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին։

Ուսուցիչը սոցցանցերից մեկում արած գրառման մեջ Աթաթուրքին անվանել է. «20-րդ դարի մեծագույն սատանա»:

Դպրոցի տնօրենը թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ տեղի ունեցածի կապակցությամբ բազմաթիվ բողոքներ են ստացվել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ուսուցչին խստորեն դատապարտել է Թուրքիայի ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) փոխնախագահ և Մալաթիայի պատգամավոր Վելի Աղբաբան։

«Պահանջելու ենք, որ  նա պատասխան տա։ Եթե մեկ շաբաթվա ընթացքում գործընթաց չսկսվի, ապա այս շրջանում գտնվող մեր կազմակերպությունը դպրոցի առջև բողոքի ակցիա է կազմակերպվելու»,-ասել է ԺՀԿ-ի փոխնախագահը։

Արդեն հայտնի է, որ ոստիկանության կողմից իրականացված օպերացիայի ընթացքում ոսուցիչը բերման է ենթարկվել։ Այժմ աշխատանքներ են տարվում նրան կալանավորելու համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Աղբյուր`    Sondakika

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով