Թուրք մանկավարժը կալանավորվել է սոցցանցում Աթաթուրքին վիրավորող գրառում կատարելու պատճառով

Թուրք մանկավարժը կալանավորվել է սոցցանցում Աթաթուրքի հասցեին քննադատական գրառում կատարելու պատճառով:

Մանկավարժը աշխատում էր Թուրքիայի Մալաթիա քաղաքի դպրոցներից մեկում: Ըստ աղբյուրի՝ ուսուցիչը (Մուրաթ Ք.) իր գրառման մեջ «վիրավորել է»  Թուրքիայի Հանրապետությունը, ինչպես նաև հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին։

Հանրապետական դատախազության կողմից սկսված հետաքննության շրջանակում ոստիկանական ուժերի օպերատիվ գործողությունների արդյունքում ուսուցիչը նախօրեին բերման էր ենթարկվել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հոկտեմբերի 9-ին հերթապահ դատարանը կալանավորել է ուսուցչին:

Հիշեցնենք, որ ուսուցիչը գրառման մեջ Աթաթուրքին անվանել է «20-րդ դարի մեծագույն սատանա»:
Դպրոցի տնօրենը թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ տեղի ունեցածի կապակցությամբ բազմաթիվ բողոքներ են ստացվել։ Ուսուցչին խստորեն դատապարտել է Թուրքիայի ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) փոխնախագահ և Մալաթիայի պատգամավոր Վելի Աղբաբան։

Աղբյուր`    Sozcu

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով