Թուրք հաղորդավարն ուղիղ եթերում հուզվել է Արա Գյուլերի մահվան լուրից (Տեսանյութ)

Թուրքական «TRT Haber» հեռուստաալիքի հաղորդավար Ֆուաթ Քոզլուքլուն ուղիղ եթերում իր ավագ ընկեր, հանրահայտ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի մահվան լուրը էկրանի վազող տողով տեսնելուց հետո չի կարողացել զսպել հուզմունքը:

Քոզլուքլուն երկար ժամանակ գլուխը կախել է՝ ջանալով զսպել արցունքները և դժվարացել է նախադասություն կազմել ու ավարտին հասցնել իր խոսքը:

Մի կերպ փորձելով շարունակել եթերը՝ Ֆուաթ Քոզլուքլուն հայացքն ուղղել է իր զրուցակից Ալի Ֆաիք Դեմիրին և ասել «Մահացել է… Չեմ կարող հավատալ: Չէի ուզի այս լուրը տալ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քոզլուքլուն ավելի վաղ՝ օգոստոսի 16-ին, մեծ վարպետի ծնդդյան 90-ամյակի օրը, նրան անակնկալ էր մատուցել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ի երեկոյան Ստամբուլի հիվանդանոցներից մեկում մահացած աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի աճյունը դիահերձարանից տեղափոխվել է Ստամբուլի Բեյօղլու թաղամասում գտնվող  Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցի: 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

https://youtu.be/PFunpdKZEms

 

Ermenihaber

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով