Թուրքիան դուրս է բերել ծանր սպառազինումն Իդլիբի ապառազմականացված գոտուց

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը գրավոր հայտարարությամբ տեղեկացրել է, որ Սիրիայի Իդլիբ նահանգում ստեղծվելիք ապառազմականացված գոտու տարածքից դուրս է բերել ծանր սպառազինումը։

Թուրքիան, Իրանի և Ռուսաստանի հետ միասին հանդիսանում է անվտանգության գոտի հայտարարված Իդլիբի երաշխավոր երկիր։։

Թուրքիայի ՊՆ-ի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ Իդլիբում 15-20կմ խորությամբ տարածքում ստեղծվելու է ապառազմականացված գոտի։ Դրա վերաբերյալ համաձայնություն էր ձեռքբերվել դեռևս սեպտեմբերի 17-ին Սոչիում Իդլիբի հարցով հրավիրված ժողովի շրջանակներում։

«Թուրքիան որպես երաշխավոր երկիր  կատարել է համաձայնագրով իր վրա դրված պարտավորությունները։  Համաձայնագրի շրջանակներում Իդլիբում լարվածությանը վերջ դնելու և փոխադարձ բախման ռիսկերը վերացնելու նպատակով ծանր սպառազինության դուրսբերման գործընթացն ապառազմականացված գոտու տարածքից հոկտեմբերի 10-ին ավարտվել է»,-ասվում է Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ապառազմականացված գոտին սկսելու է գործել հոկտեմբերի 15-ից։ Գոտու անվտանգության վերահսկողությունը սահմանելու են Թուրքիայի և Ռուսաստանի զինուժը։

 

ermenihaber

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով