Երևանում եռյակ է ծնվել. երիտասարդ ամուսինները խնդրանքով դիմում են Նիկոլ Փաշինյանին. shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Երևանի Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում, ժողովրդին հայտնի հանրապետական ծննդատանը հերթական անգամ եռյակ է ծնվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխաների մայրը՝ 27-ամյա Լիլիթ Սիմոնյանն ու հայրը՝ 32-ամյա Գոռ Կարապետյանը, առաջին հերթին իրենց շնորհակալությունն են հայտնում նշված ծննդատան բուժանձնակազմին, ովքեր 2 շաբաթից ավելի իրենց հոգատարության տակ են առել Լիլիթին: Ֆոտոլրագրողի հետ զրույցում ամուսիններն ասում էին.

«3 տարի առաջ այս օրը մենք ամուսնացանք և 3 տարի հետո եռյակ ունեցանք՝ 1 տղա, 2 աղջիկ: Այս 2 շաբաթվա ընթացքում նշված ծննդատան բուժանձնակազմը մեծ հոգատարություն ու աջակցություն ցուցաբերեց մեզ: Ճիշտն ասած՝ կողքից նայում էինք, նման վերաբերմունք ցուցաբերում էին նաև բոլոր հղիների նկատմամբ: Աստծո կամքով և բժիշկների բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ երեխաներն առողջ են ծնվել: Թող Աստծո խաչը պահապան լինի ոչ միայն մեր բալիկներին, այլ աշխարհի բոլոր երեխաներին:

Հիվանդանոցի մոտ հավաքված Գոռի և Լիլիթի բարեկամներն ու ընկերները խնդրանքով դիմում են կառավարությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասելով. «Եռյակի հայրն ու մայրը բնակվում են Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 1 սենյականոց բնակարանում: Նրանց խնդրանքն է, որպեսզի կառավարությունը աջակցի՝ հիպոտեկով տուն վերցնեն: Նրանք ոչինչ չեն ուզում, միայն այդ հարցով կառավարությունը ընդառաջի և սատար կանգնի: Ու մենք գիտենք, որ վարչապետը հաստատ մի բան կանի»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

shamshyan.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով