«Եթե կանխատեսումներն իրականանան, ՀՀ վարչապետը վճռական քայլեր իրականացնելու մանդատ կստանա». Ջոն Բոլթոն

«Եթե կանխատեսումներն իրականանան, ՀՀ վարչապետը վճռական քայլեր իրականացնելու մանդատ կստանա»,- այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

Նա նշեց, որ սա 1997 թվականից հետո ԱՄՆ նախագահի առաջին խորհրդականի այցն է Հայաստանի Հանրապետություն: Բոլթոնը տեղեկացրեց, որ ՀՀ վարչապետի հետ հանդիպումը տևել է 1 ժամ 20 րոպե:

Նա նշեց, որ խոսել են դեկտեմբերին Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների և այն մասին, որ դրա պատճառով որոշ բաներ հետաձգվելու են: Բոլթոնը տեղեկացրեց, որ տեղյակ է այն կանխատեսումներից, որոնք կան ապագա ընտրությունների հետ կապված:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրա որակմամբ, եթե այդ կանխատեսումներն իրականանան, ապա ՀՀ վարչապետը լուրջ մանդատ կստանա վճռական քայլեր իրականացնելու համար:

«Եթե այդ կանխատեսումներն իրականանան, ընտրություններից հետո ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ևս վճռական քայլեր իրականացնելու ժամանակն է»,- ասաց Բոլթոնը: ԱՄՆ նախագահի խորհրդականի խոսքով, ԼՂ հակամարտության կարգավորումը ՀՀ-ի նկատմամբ արտաքին ճնշումները նվազեցնելու լավագույն ճանապարհն է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով