«Դեկտեմբերին ընտրություններ կազմակերպելը ռեալ չէ». Էդուարդ Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու որոշումը ուլտիմատում է համարում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ փաստորեն դա նշանակում էր նախորդ՝ Բաղդասարյան-Փաշինյան բանակցությունների, եթե ոչ ավարտ, ապա նոր պայմաններով նոր ռաունդի սկիզբ:

Է. Շարմազանովի համոզմամբ՝ դեկտեմբերին ընտրություններ կազմակերպելը ռեալ չէ.

«Բայց ամեն ինչ այսօր գտնվում է վարչապետի դաշտում, ինքը եթե հրաժարական է տալիս, ուզես-չուզես, գնում է համապատասխան զարգացումներ: Մի բան ինձ համար պարզ չի՝ ի՞նչ փոխվեց այս 20 օրում, որ 20-25 օր առաջ վարչապետն ուղիղ եթերում ասում է մայիսին պետք է լինեն ընտրությունները, 20-25 օր հետո ասում է պետք է լինեն դեկտեմբերին: Ի՞նչ փոխվեց մայիսից հետո, երբ այս դահլիճում ինքն ասում է պետք է ընդունվեն Ընտրական օրենսգիրք և Կուսակցությունների մասին օրենք, և պետք է ժամանակ անցնի, որ կուսակցությունները հավասար հնարավորություններով մասնակցեն ընտրությունների, երեկ եկել, ասում է՝ դեկտեմբերին: Չեմ լսել որևէ հիմնավորում, թե ինչու դեկտեմբերին, և ոչ հունվարին կամ սեպտեմբերին: Եվ սա է մտահոգիչը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Է.Շարամազանովը նշեց, որ ԱԺ-ն օրենսդիր մարմին է, անկախ նրանից, թե քանի հոգի է կանգնած վարչապետի կողքին, չի կարելի ճնշումներով ու սպառնալիքներով միջամտել ԱԺ աշխատանքներին.

«Մենք սրանով բռնաբարում ենք Սահմանադրությունը: Թող որևէ մեկի մոտ կարծիք չստեղծվի, թե Շարմազանովը իր պաշտոնի կռիվն է անում: Ես իմ խղճի համար եմ սա անում»:

168.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով