Դատավոր Լիլիթ Սարգսյանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի քաղաքացիական հայցն՝ ընդդեմ  Նիկոլ Փաշինյանի։ Գործը մակագրվել է Երևան քաղաքի դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանին և նախապատրաստել դատաքննության։

Հիշեցնենք, որ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը  սեպտեմբերի 19–ին հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջով։ Ընդունելության բոլոր չափանիշներին չբավարարելու պատճառաբանությամբ հայցադիմումը հետ էր վերադարձվել։ Հայցադիմումում թույլ տրված խախտումները վերացնելուց հետո, եռօրյա ժամկետում, հայցադիմումը կրկին ներկայացվել էր դատարան:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008 թվականի «Մարտի 1-ի» քրեական գործով, սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վերաքննիչ դատարանն օգոստոսի 13-ին վերացրել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն ու նրան նիստերի դահլիճից ազատ արձակել՝ հաշվի առնելով, որ երկրորդ նախագահն անձեռնմխելի է:

armtimes.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով