Գործադիրը մերժել է ՀՀԿ-ականների՝ «ոչ ավանդական սեռական կողմնորոշման» քարոզի նախագիծը

PanARMENIAN.Net –

Կառավարության հոկտեմբերի 25-ի նիստում մերժվել է ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Էդուարդ Շարմազանովի, Ջեմմա Բաղդասարյանի, Կարինե Աճեմյանի և Միհրան Հակոբյանի կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը, համաձայն որի արգելվում է երեխաների ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացմանը սպառնացող տեղեկատվություն տարածելը կամ քարոզչությունը:

Հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արսեն Մանուկյանն ասել է, որ «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում այդպիսի դրույթ արդեն գոյություն ունի, և երկրորդ նման դրույթ ավելացնելու անհրաժեշտություն չկա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ պատգամվորների ներկայացրած նախագծի՝ արգելվում է երեխաների ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացմանը սպառնացող տեղեկատվություն տարածելը կամ քարոզչությունը այնպիսի տեղեկությունների տարածման գործընթաց է, այդ թվում՝ իրական փաստերի և տեղեկատվության խեղաթյուրման միջոցով, որի նպատակն է ազդեցություն գործել երեխաների ֆիզիկական, մտավոր կամ հոգևոր լիարժեք զարգացման վրա և որն ուղղված է երեխաների մոտ՝ ոչ ավանդական սեռական հարաբերությունների գրավչության պատրանքի ստեղծմանը, ավանդական և ոչ ավանդական սեռական հարաբերությունների սոցիալական խեղված ընկալմանը, ոչ ավանդական սեռական հարաբերությունների վերաբերյալ տեղեկատվության հարկադրական մատուցմանը, ոչ ավանդական սեռական հարաբերությունների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մտահգություն է հայտնել, որ համացանցի հասանելիության ժամանակներում օրենքում նույնիսկ ամենախիստ ձևակերպումները չեն կարող լուծել խնդիրը, և անհրաժեշտ է գործնականում երեխաներին այդպիսի քարոզից զերծ պահող հստակ գործիքակազմ մշակել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով