Գիշերային ժամերի աղմուկը դժգոհություն է առաջացնում․ Ոստիկանապետ

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հոկտեմբերի 3-ի երեկոյան Երևանում հանդիպել է մի քանի տասնյակ մոտոցիկլիստների: Նրանք հավաքվել էին հրապարակում։

Օսիպյանը նշել է, որ բազում բողոքներ է ստանում գիշերային ավտոմրցավազքերի ու շարժիչի բարձր ձայների վերաբերյալ, որոնք թույլ չեն տալիս քաղաքացիներին հանգիստ քնել։ «Կան առանձնահատուկ մոտեցումներ, սա առանձնահատուկ տեխնիկա է համարվում: Ամեն տարի ձեր թիվը շատանում է, դրա հետ մեկտեղ շատանում են մեր հայրենակիցների բողոքները»,-ասել է նա՝ հորդորելով մեծ արագություն չտալ:

 

Yerevan.today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով