Գերմանիայի ԱԳ նախարարն զգուշացրել է Թրամփի քաղաքականությունների կապակցությամբ

Գերմանիայի ԱԳ նախարարը հերթական անգամ զգուշացրել է միջազգային հարաբերություններում ԱՄՆ նախագահի քաղաքականությունների բացասական հետևանքների կապակցությամբ:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը երկուշաբթի օրը Բեռլինում ասել է. «ԱՄՆ-ի վարած քաղաքականության և նախագահ Դոնալդ Թրամփի քայլերի պատճառով, միջազգային համակարգը  հայտնվել է փլուզման եզրին»:

Մաասը  որպես միջազգային համակարգի ոչնչացման վտանգի փաստարկ, ներկայացրել է միջազգային համաձայնագրերից հրաժարվելը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գերմանիայի ԱԳ նախարարի ընդգծմամբ, այդ երկրի և Եվրոպայի արտաքին քաղաքականությունը ծանր ու բարդ խնդիրների առջև է կանգնած:

 

Parstoday

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով