«Գարդասիլով» պատվաստված 700 կին 160 մլն դոլարի փոխհատուցում է պահանջում Կոլումբիայի դատարանում

«Հետք»-ն ուսումնասիրում է Մարդկային պապիլոմավիրուսը (HPV) կանխելու համար Հայաստան ներկրված «Գարդասիլ» պատվաստանյութի ներարկման՝ տարբեր երկրներում առկա փորձը՝ հիմնված դատական գործերի վրա: Պատվաստանյութի բացասական հետևանքների փոխհատուցման ամենամեծ պահանջներից մեկը ներկայացվել է Կոլումբիայում: Կոլումբիացի 700 կին այժմ պատվաստանյութն արտադրող ընկերությունից պահանջում է 160 մլն դոլար: Դատական գործը դեռևս ընթացքի մեջ է: Կոլումբիացի կանանց փաստաբանի հետ դատարանում աշխատում է լրագրող, մարդաբան և հետազոտող Մարիո Լամոն (Mario Lamo): Ներկայացնում ենք հատված` նրա հետ հեռակա արված զրույցից:

Պարոն Լամոե՞րբ սկսվեց HPV պատվաստանյութիպարտադիր կիրառումը Կոլումբիայումև ո՞րտարիքային խմբի կանայք էին ներգրավվածծրագրում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

HPV-ի դեմ պատվաստանյութը Կոլումբիայում ներկայացվեց2013թ. տարօրինակ ձևով. խորհրդարանն ընդունեց միօրենք (թիվ 1626` ընդունված 2013թ. ապրիլի 30-ին), ըստ որի՝HPV-ի դեմ պատվաստումը «կամավոր է և պարտադիր՝թիրախային բնակչության համար»: Կառավարությունը պատվաստանյութերի համար ծախսեց մոտ հարյուրմիլիոն դոլար և սկսեց պատվաստման ծրագիրը, որի վերաբերյալ խոսք ասելու իրավունք չունեին ոչպատվաստված աղջիկները, ոչ էլ նրանց ընտանիքները: Պատվաստանյութը պարտադիր էր դպրոցների 4-7-րդդասարանի կամ 9-17 տարիքային խմբի աղջիկների համար: 

HPV պատվաստանյութի ո՞ր տեսակը կամ տեսակներն էին կիրառվում այդ ծրագրիշրջանակներում:

Այն քառավալենտ HPV պատվաստանյութն էր` «Գարդասիլը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ ինչպե՞ս է պատվաստանյութը պարտադրվումինչպե՞ս է պետությունը պահանջումպատվաստվելայսինքնի՞նչ պիտի լինիեթե աղջիկները հրաժարվեն պատվաստվելուց:

Աղջիկները պատվաստվում էին դպրոցներումՆրանք երբեք չեն ստացել «իրազեկված համաձայնության» (informed consent) փաստաթուղթստորագրելու համարպատվաստանյութը մերժելու ոչ մի հնարավորությունչկարՊատվաստման ծրագիրը սահմանեց պատվաստանյութի քվոտաորը պետք է բավարարվեր:

Այնումենայնիվ, մի դատական գործից հետո Կոլումբիայի Սահմանադրական դատարանը պատվաստանյութիօրենքում փոփոխություն մտցրեցըստ որիպատվաստանյութը պարտադիր չէև եթե մարդն ուզում էհրաժարվել դրանիցիր իրավունքն էՍահմանվեց նաևոր պատվաստվողները պետք է ունենան«իրազեկված համաձայնության» իրավունք:

Ե՞րբ որոշեցիք ուսումնասիրել HPV պատվաստանյութի կողմնակի ազդեցություններըՈրո՞նքէին դրդապատճառները:

Ես սկսեցի այս պատվաստանյութի վերաբերյալ հետազոտություն անել 2013թփետրվարիներբ թերթումկարդացիոր պատվաստման ծրագիրը պետք է սկսվի Կոլումբիայում, և որ այն «կամավոր է և պարտադիր»: Ես գիտեի այլ պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների մասին և որոշեցի հետազոտել նաև սրահնարավոր կողմնակի ազդեցությունները: Իմացա մահվան և հաշմանդամության դեպքերի մասինորոնցհանգեցնում էր այս պատվաստանյութն աշխարհի տարբեր հատվածներում:

Որո՞նք են Ձեր հետազոտության հիմնական եզրակացությունները:

Սա շարունակական հետազոտություն է: Ես հրապարկել եմ իմ հիմնական եզրակացությունները լրագրային հոդվածներում և տեսանյութերում: Հետազոտության նպատակով ես կարդացել եմ բազմաթիվ գիտական նյութեր այս պատվաստանյութի մասին, համապատասխան գրքեր՝ գրված այս պատվաստանյութը հետազոտող բժիշկների կողմից, խոսել եմ պատվաստանյութից ազդեցություն կրած աղջիկների և նրանց ընտանիքների անդամների հետ, ԱՄՆ-ում մասնակցել եմ երկու միջազգային կոնֆերանսի՝ խոսելով Կոլումբիայում պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների մասին և տեղեկություններ փոխանակելով գիտնականների, լրագրողների և ակտիվիստների հետ:

Պատվաստանյութի վտանգների մասին իմ առաջին հոդվածը, որը հրապարակվեց 2013թ., գրաքննվեց կոլումբիական eltiempo.com թերթի կողմից՝ այն պնդմամբ, որ նման վտանգներ գոյություն չունեն: Ես հոդվածում նշում էի, որ «Գարդասիլը» վտանգավոր պատվաստանյութ է, որը պատճառ է եղել մի քանի մահերի և հաշմանդամության դեպքերի երիտասարդ աղջիկների շրջանում, ԱՄՆ-ի դատական կազմակերպություններից մեկը` Judicial Watch-ը, բացահայտել է նման դեպքեր Միացյալ Նահանգներում, և որ այս տեղեկությունը գաղտնի է պահվել հասարակությունից (խնդրում եմ տեսեք հետևյալ հղումը):

Սա 2011թ. զեկույց է, որում ասվում էր.

«Վաշինգտոն-19 հոկտեմբերի, 2011թ.

Judicial Watchըհանրային շահեր ներկայացնող խումբըորը հետաքննում է կառավարության կոռուպցիոնգործարքները, այսօր հայտարարեցոր նոր փաստաթղթեր է ստացել ԱՄՆի Սննդի և դեղերիադմինիստրացիայից (FDA)` «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի դրույթների համաձայնորտեղմանրամասն նկարագրվում են մարդու պապիլոմավիրուսի (HPVպատվաստանյութի` «Գարդասիլի» բացասական արձագանքների մասին հաղորդումներըԱյդ հաղորդումները մանրամասնում են 26 նորմահվան դեպքերորոնք հաղորդվել են 2010թսեպտեմբերի 1-ից մինչև 2011թսեպտեմբերի 15-ըինչպես նաևնոպաներիկաթվածիկուրությանպանկրեատիտիխոսքի խանգարմանհիշողության կարճատև կորստի ևԳիյենԲարրեի (GuillianBarreսինդրոմի դեպքեր:

Փաստաթղթերը ստացվել են Սննդի և դեղերի ադմինիստրացիայի` պատվաստանյութի վնասակար դեպքերիհաշվետու համակարգիցորն օգտագործվում է ադմինիստրացիայի կողմիցպատվաստանյութերիանվտանգությունը դիտարկելու համարՓաստաթղթերը ձեռք են բերվել 2011թսեպտեմբերի 15-ի դիմումիհամաձայն և վերաբերում են 2010թսեպտեմբերի 1-ից մինչև 2011թսեպտեմբերի 15-ը եղածհաղորդումներին»:

Տարիների ընթացքում ես հրապարակել եմ տեղեկություններ Կոլումբիայում «Գարդասիլ»-ի կողմնակի ազդեցությունների մասին, սա հիմնական արդյունքների ամփոփումն է.

1.Պատվաստանյութերում օժանդակ նյութերը կարող են հանգեցնել աուտոիմունային խանգարումների, ինչպես բացատրում է բժիշկ Yehuda Shoenfeld-ը, ով ուսումնասիրել է այսպես կոչված ASIA-ի համախտանիշը: «Գարդասիլ» պատվաստանյութը պարունակում է ալյումին՝ մեկը այն օժանդակ նյութերից, որոնք պատասխանատու են «Գարդասիլ»-ից ազդված աղջիկների շրջանում նկատված աուտոիմունային հիվանդությունների համար: Մանրամասն կարող եք նայել այս հղմամբ:

2. Բացի ASIA-ի համախտանիշից, պատվաստված կանանց մոտ Կոլումբիայում նկատել ենք մի քանի այլ խանգարումներ: Դրանցից մեկը վաղ դաշտանադադարն է (մենոպաուզիան), երբ պատվաստումից ազդեցություն կրած կանանց մոտ հայտնաբերվում է ձվարանների վաղ անբավարարություն: Մենք այդպիսի մի քանի դեպքեր ենք ունեցել Կոլումբիայում, և սա հոդվածներից մեկն է այդ խանգարման մասին:

3. Գիյեն-Բարրեի (Guillain Barré) համախտանիշ. «Կանայք և աղջիկները, որոնք ստանում են «Գարդասիլ» պատվաստանյութը՝ կանխելու համար արգանդի քաղցկեղը, կարող են ենթարկվել նյարդային համակարգի հազվադեպ, բայց լուրջ հիվանդություն ձեռք բերելու ռիսկին՝ պատվաստումից հետո առաջին մի քանի շաբաթների ընթացքում»,- հաղորդում են հետազոտողները»,- խնդրում եմ նայել հետևյալ հղումները (1,2):

4. Ինչպես փաստում է ամերիկացի հետազոտող Լլոյդ Ֆիլիպսը, ում հետ ես անձամբ եմ հարցազրույց արել, «Գարդասիլը» չի վերացնում կամ կանխում քաղցկեղը, բայց կարող է մեծացնել քաղցկեղով հիվանդանալու ռիսկը: Սա մեջբերում է իր կայքից. «MERCK ընկերությունը 100 մլն դոլար է ծախսել Գարդասիլի առաջին տարվա գովազդի վրա՝ մարդկանց հավատացնելու համար, որ պատվաստանյութը կարող է կանխել քաղցկեղը: Գարդասիլը ոչ կանխում, ոչ էլ վերացնում է քաղցկեղը: Փաստագրվել է, որ թե´ «Գարդասիլ»-ը և թե´ «Գարդասիլ» 9-ը առաջացնում են քաղցկեղ, և Merck-ի՝ FDA-ին ներկայացված սեփական բժշկական հետազոտության տվյալները ցույց են տալիս, որ Գարդասիլը առաջացնում է քաղցկեղով հիվանդանալու 44,6%-ով բարձր ռիսկ, եթե տրվում է արդեն իսկ HPV վիրուս տարած մեկին: Վարակը կարող է փոխանցվել միևնույն սրբիչը, ըմպելիքը, ատամի խոզանակը, հարդարանքի պարագաները և այլ իրեր օգտագործելուց, սեռական ակտիվ կյանքով ապրող ընկերոջից կամ ընտանիքի անդամից»:

Ձեր հետազոտությունը հրապարկելուց հետո արձագանք եղե՞լ է համապատասխան պետականօղակներից

Ես հրապարակել եմ մի քանի հոդվածներ «Գարդասիլ» պատվաստանյութի մասին, որոնցում ցույց եմ տալիս դրա ռիսկերը և վավերագրում տուժողների ցուցմունքները (կարող եք նայել այս տեսանյութը): Այն այս տարի ներկայացվեց Կոլորադոյում՝ HPV-ին նվիրված կոնֆերանսի ժամանակ: Ո´չ Կոլումբիայի կառավարությունը, ո´չ էլ առողջապահության նախարարությունը որևէ ձևով չեն արձագանքել իմ հոդվածներին:

Որպես հետազոտող ի՞նչ եք կարծում՝ Կոլումբիայում պատշաճ կերպով հետազոտո՞ւմ ենկանանց մինչև պատվաստվելըորպեսզի բացառվեն կողմնակի ազդեցությունները

Չկա որևէ հետազոտությունոր իրականացվում է Կոլումբիայում մինչև «Գարդասիլ»-ի կիրառումըչնայածարտադրողը դեղի ներդիրում ասում էոր պատվաստանյութը չպետք է կիրառվիեթե աղջիկներն արդենվարակված են HPV-ով կամ հղի ենՈրպես փաստկոլումբիական Կարմեն Դե Բոլիվար քաղաքումպատվաստանյութից տուժած աղջիկներից մեկը հղի է եղելերբ պատվաստվել է:

Քանի՞ դատական գործ է եղել Կոլումբիայումպատվաստանյութերի հետևանքներիփոխհատուցման համար:  

Այս պահին պատվաստանյութի բացասական հետևանքների համար փոխհատուցում պահանջող միայն մեկդատական գործ կաԱյն այժմ ընթացքի մեջ է. հայցվորները Merck ընկերությունից պահանջում են 160 մլնդոլար

Դուք ասացիքոր աշխատել եք այն փաստաբանի հետով այժմ աղջիկների պաշտպանն էդատարանումՀատկապես ի՞նչ եք արել դատարանում:

Ես տրամադրել եմ ընդհանուր տեղեկություն և իսպաներեն են թարգմանել ուսումնասիրություններ այլերկրներիցՔանի որ իմ հետազոտությունը լրագրողական էայն չի օգտագործվում անմիջապեսդատարանումօգտագործվում են այն ուսումնասիրություններըորոնք հրապարակվել են գիտականամսագրերում:

Քանի՞ կին է Կոլումբիայում կողմնակի բացասական ազդեցություն կրել HPV պատվաստանյութիցհամաձայն այդ դատական գործի:

Մոտ հազարնրանցից 700-ն է ներկայացված որպես հայցվոր Merck ընկերության դեմ դատական գործում

Կարո՞ղ եք մանրամասնել ամենավատ ազդեցություններըորոնք նրանք կրել են:

Կողմնակի շատ ազդեցություններ կան, որոնք թվում է ինքը` արտադրողը: Դուք կարող եք այդ ցանկը տեսնել այստեղ: Խնդրում եմ նկատել, որ այդ ցանկի վերջում ասվում է. «Կողմնակի ազդեցությունների ավելի ամբողջական ցանկի համար դիմեք Ձեր բժշկին»:

Ահա այն ազդեցությունները, որոնք ցանկում ներառված չեն.

1) Մահ, 2) ASIA-ի համախտանիշ (բացատրվում է 5-րդ հարցի պատասխանում), 3) Գիյեն-Բարրեի համախտանիշ (բացատրվում է 5-րդ հարցի պատասխանում), 4) վաղ դաշտանադադար (բացատրվում է նաև 5-րդ հարցի պատասխանում), 5) ուշագնացություն, 6) կաթված, 7) հիշողության կորուստ, 8) արյունահոսություն, 9) մազաթափություն, 10) տեսողության կորուստ, 11) անկանոն դաշտան, 12) դիզավտոնոմիա (Dysautonomia):

Ո՞վ պետք է փոխհատուցի աղջիկներինեթե նրանք հաղթեն դատարանում` Merck ընկերությու՞նըթե՞ կառավարությունը:

Merck ընկերությունը պետք է փոխհատուցի:

Դուք Ձեր պրեզենտացիայի մեջ ասում եքոր մինչև դատարան մտնելը աղջիկները ցույցեր ենկազմակերպելԻ՞նչ էին նրանք պահանջումՁեր կարծիքով՝ ինչո՞ւ էր կառավարությունը լուռՆրանք այժմ է՞լ են լուռերբ աղջիկներն արդեն դատարանում են:

Աղջիկները և նրանց ընտանիքները պատասխան էին պահանջում կառավարությունիցթե ինչու ենհիվանդացել պատվաստանյութից հետո, և ի՞նչ էր պատրաստվում անել կառավարությունը՝ նրանց բուժելուհամարԿառավարությունն արձագանքեցոր աղջիկները «հոգեկան հիվանդ» եննախապատրաստվածպատասխանհավանաբար խմբագրված Merck ընկերության կամ նրանց կողմից վճարված խորհրդատուկազմակերպության կողմիցորն օգտագործվեց մի քանի երկրներումհայտարարելով, թե դա «զանգվածայինհոգեբանական հիվանդության» դեպք է

Իսկ ինչպե՞ս են աղջիկները դատարանում ապացուցելուոր այդ ազդեցությունները HPV պատվաստանյութի արդյունք են

Մի քանի բժիշկների և հետազոտողների վկայությունները կան, որոնք արձանագրել են, որ անմիջական կապ կա պատվաստանյութի և դրա կողմնակի ազդեցությունների միջև: Ավելին կարող եք նայել այստեղ:

Ի՞նչ խորհուրդ կտաք հայ աղջիկներինովքեր պետք է պատվաստվեն Հայաստանում:

Հայ աղջիկները պետք է խնդրեն պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների ամբողջական ցանկը ևորոշենարդյոք ռիսկերը գերազանցում են օգուտներըՆրանք պետք է հաշվի առնենորպատվաստանյութերը տրվում են ԱՌՈՂՋ մարդկանցև եթե աղջիկները հիվանդանում են պատվաստվելուցհետոուրեմն, հավանաբար, պատվաստանյութի հետ մի բան այն չէՆրանք պետք է իրենք իրենց հարցնենթե ինչու պետք է ամբողջ բնակչությունը պատվաստվի HPV վիրուսը կանխելու համար (ոչ քաղցկեղըկանխելու համարքանի որ պատվաստանյութը ենթադրաբար կանխում է այն վիրուսըորը կարող էքաղցկեղի պատճառ դառնալ), որն ինքն իրեն անցնում է դեպքերի 98 տոկոսում:

Նրանք պետք է ունենան «իրազեկված համաձայնության» (informed consent) իրավունքինչը նշանակում էորնրանք պետք է իրավունք ունենան իմանալու պատվաստանյութի բոլոր ռիսկերի մասին և պետք է իրավունքունենան հրաժարվելու պատվաստանյութիցեթե ռիսկերը գերազանցում են օգուտներըԲացի այդ, նրանքպետք է հիշենոր պատվաստանյութը չի կանխել ոչ մի քաղցկեղքանի որ դա կարող է իմացվել միայն 20-30 տարի հետոորովհետև երիտասարդ աղջիկները քաղցկեղի այդ տեսակով չեն հիվանդանումԵվ, վերջապես,նրանք պետք է հարցնեն այլընտրանքիօրինակ` «պապ թեստ» անցնելու մասինորը օգնել է կանխելքաղցկեղը, ավելիքան որևէ այլ բան՝ առանց որևէ կողմնակի ազդեցության:

Ձեր կարծիքով՝ ովքե՞ր են պարտադիր պատվաստման այս ծրագրի հիմնական շահառուները:

Պարտադիր պատվաստման ծրագրի հիմնական շահառուները դեղագործական ընկերություններն են, որոնք միլիարդավոր դոլարներ են աշխատում` օգուտ քաղելով մարդկանց վախերից և ոչ անվտանգ պատվաստանյութերից:

hetq.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով