Բարսեղ Բեգլարյանի գործը իրավապահ մարմինների գլխին պատուհաս է դարձել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի գործով նախաքննությունը ավարտվել է, սակայն դատելով մինչ այս տեղի ունեցած զարգացումներից` այս գործը իրավապահ մարմինների գլխին պատուհաս է դարձել:

2015 թվականին Բ. Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությունից խոշոր չափերի գույքի հափշտակություն է եղել, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին, բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել որպես վնասի փոխհատուցում անվանափոխել Երեւան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող վերջինիս բնակարանը կամ վճարել 20.000 ԱՄՆ դոլար, ինչն էլ նա արել է:

«Ժողովուրդ» օրաթերթին այս հափշտակությունից մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն, որ «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ-ի կոմերցիոն բաժնում որպես մեծածախ վաճառքի մենեջեր` Միշա Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, 2014-2015թթ. ընթացքում աշխատելով «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ-ի կոմերցիոն բաժնում` որպես մեծածախ վաճառքի մենեջեր, ընկերությունից հափշտակել էր 46 միլիոն 794 հազար 452 դրամ ավտոպահեստամասեր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վարդանյանը մինչ օրս չի ընդունում իր մեղքը եւ դատարանում պայքարում է իր իրավունքների համար: Ըստ էության, Միշա Վարդանյանն էլ եղել է այն անձը, որ բողոք էր ներկայացրել Բարսեղ Բեգլարյանի դեմ: Իսկ ինչ ցուցմունք է տվել քննիչներին Բարսեղ Բեգլարյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ` երբ քնննիչները նրան կանչել են հարցաքննության եւ հետաքրքրվել են, թե նա արդյոք բռնություն է գործադրել, սպառնացել է, վերջինս պատասխանել է, որ բռնություն չի գործադրել, չի սպառնացել որեւէ մեկին եւ չի ընդունում այն մեղադրանքը, որ առաջադրել են իրեն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով