Ադրբեջանի ԱԳ նախարար Է.Մամեդյարովը «ՌԻԱ Նովոստի»ն տված հարցազրույցում
արտահայտել է պաշտոնական Բաքվի դիրքորոշումը արցախյան խնդրի լուծման առնչությամբ և այն որևէ փոփոխության չի ենթարկվել. այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում ասացԱրցախի նախագահի մամլո խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ:
«Այն, ինչ նրանք ասում են՝ ոչ այլ ինչ է, քան առաջարկ Արցախին, սեփական կամքով գնալու իր իսկ պետականության կործանման ճանապարհով,-նշեց պարոն Բաբայանը:
Ի դեպ, Մամեդյարովը խոսել է արցախյան հարցի փուլային տարբերակով կարգավորման մասին,
ասելով՝ « նպատակ ունենք սկսել փուլային կարգավորման գործընթացը”: Հիշեցնենք, որ Հայաստանում խնդրի լուծման փուլային տարբերակի կողմնակից եղել է ու կա ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Այս առնչությամբ Բաբայանն ասաց հետևյալը. «Այն, ինչ ասում է Մամեդյարովը՝ ապացուցում է,որ պաշտոնական Բաքուն
պատրաստ չէ խնդրի կարգավորման, որ պաշտոնական Բաքուն չի վերանայել իր
նպատակները, իր տեսլականը և նրանց բուն նպատակը մնում է նույնը՝ Հայոց արցախյան պետականության կործանումը, որից հետո անպայման կանցնեն
Հայաստանի Հանրապետության տարածքին՝ սա միանշանակ է:
90-ականների կեսերից մինչև 1998-99 թթ. եղել են խնդրի կարգավորման տարբերակներ,որոնցից մեկը, այսպես կոչված՝ փուլային տարբերակն է, մյուսը՝ փաթեթային: Ադրբեջանըփուլային տարբերակն է
առաջ քաշում, քանի որ նրանց համար փուլային տարբերակը Արցախի պետականության ապամոնտաժումն ու քայքայումն է: Սրանով ասում են՝
հետ տվեք հողերը, սահմանների առումով՝ վերադարձեք 1988 թվականի դրությանը,
ադրբեջանցիները պետք է վերադառնան նախկին ԼՂԻՄ-ի տարածք, Արցախը չպետք է ունենա զինված ուժեր՝ հետո նոր միայն Ադրբեջանը կմտածի՝ ի՞նչ կարգավիճակ
պետք էստանա Արցախը: Մենք էլ ասում ենք դա մեզ համար անընդունելի է,
անկախ պետությունը,որն ի վիճակի է իր անվտանգությունն ապահովվել, որը
կայացած երկիր է, ինչպե՞ս կարող է նման ճակատագիր ընտրել: Այսինքն,
ստացվում է կա՛մ այդ պետությունը թույլ է,կա՛մխենթացած վիճակում է և չի
հասկանում թե ի՞նչ է անում»,- նկատեց պարոն Բաբայանը՝հավելելով, որ այդպիսի վիճակ
չկա Արցախում:
Արցախի նախագահի խոսնակը միաժամանակ շեշտեց՝ Արցախում նախընտրում են ԼՂ հարցի
փաթեթային կարգավորման տարբերակը, բայց կարելի է նաև փուլային որոշ քայլեր կատարել: Ի՞նչ է դա իրենից ենթադրում.
«Փաթեթային կարգավորումն իրենից ենթադրում է, որ բոլոր հարցերի լուծումը պետք է հստակեցվի մեկ փաթեթի մեջ, այն ընդգրկում է բազմաթիվ հարցեր, օրինակ՝
Արցախի ևԱդրբեջանի կողմից մեկը մյուսի ճանաչում, ռազմաքաղաքական հարցերի լուծում,սահմանների հստակեցում, ընդ որում, սահմանների մեջ, բնականաբար,
մտնում էՀյուսիսային Արցախի հարցը: Քաղաքական, պատմական, բարոյական
առումով ճիշտ է, որդա այդպես լինի, որովհետև Հյուսիսային Արցախը պոկեցին ԼՂԻՄ-ից ու հայաթափեցին դաԱդրբեջանի հայատյաց քաղաքականության հետևանքն է”:
Բաբայանը նկատեց, թե այսօր պաշտոնական Ստեփանակերտը իրավասու է նաև բարձրացնելՆախիջևանի հարցը.
“Քանի որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և նախկին ԼՂԻՄ-ը գտնվում էին մեկ կազմավորման մեջ՝ Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության: Այդ փաթեթում հստակ գրված է խնդրի լուծմանն ուղղված բոլոր քայլերը, ինչը պետք է այսօր իրականացնել,որից հետո կարելի է ինչ-որ կերպ փուլային տարբերակով ևս քայլեր անել”:
Ըստ Բաբայանի.” Օրինակ՝ թող առաջին փուլը լինի քաղաքական հարցի կարգավորումը, այսինքն՝
Ադրբեջանը ճանաչում է Արցախի անկախությունը, մենք ճանաչում ենք Ադրբեջանի անկախությունը, Արցախը դիվանագիտական առաքելություն է բացում Ստեփանակերտում կամ Շուշիում: Սա առաջին ուղղությունն է, որը կարելի է դիտարկել որպես կարգավորում: Մինիչդեռ Ադրբեջանը սրան դեմ է, իրենք ասում են՝ շրջանցում ենք այդ բոլոր հարցերը և սկզբում պետք է վերադարձնեք բոլոր հողերը: Իսկ մենք միշտ ասել ենք՝ հողերի հարց չի կարող լինել»: