Ավինյանին դատարանում անակնկալ է սպասվում. նա ստիպված կլինի փորձաքննություն անցնել

Հոկտեմբերի 28-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարել մեր հրապարակումներից մեկին, որտեղ նշել էինք, որ նա և իր մի քանի ընկերներ Կառավարությունում մարիխուանա են օգտագործել:  

Փոխվարչապետ Ավինյանը շտապել էր իր գրառմամբ տեղեկացնել, որ պատրաստվում է դատական հայց ներկայացնել մեր դեմ.«…Տեղեկացնում եմ, որ պատրաստվում եմ դատական հայց ներկայացնել ընդդեմ politik.am-ի՝ ինձ զրպարտելու համար։

Տեղեկացնում եմ նաև, որ նմանատիպ իրավիճակներում պահանջելու եմ ոչ միայն զրպարտություն համարվող փաստացի տվյալների հրապարակայնորեն հերքում, այլև փոխհատուցում, որը ուղղելու եմ լրագրության ֆակուլտետներում բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների վարձերի վճարմանը»,-հայտարարել էր փոխվարչապետ Ավինյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հետաքրքիր է, որ Տիգրան Ավինյանը չի փորձել  ՀՀ ԶԼՄ մասին օրենքի 8-րդ հոդվածի պահանջով հերքման տեքստով դիմել մեզ և չի ստացել մեր կողմից դրական կամ բացասական պատասխան իր հերքման տեքստի մասով: Ավինյանը ամենայն հավանականությամբ շտապել է, քանի որ իր համար գերխնդիր է այս թեման հնարավորինս շուտ իրենից հեռու վանել:

Չնայած այս հանգամանքին՝ մենք բավարարված են Ավինյանի հայտարարությամբ, քանի որ հենց մեր պահանջն էր, որպեսզի նա դատական հայց ներկայացնի: Ավինյանը շարժվում է այնպես, ինչպես պետք է ճշմարտությունը բացահայտելու համար:

Դատարանում մենք պահանջելու ենք, որպեսզի Ավինյանը անհրաժեշտ բժշկական փորձաքննություն անցնի, որպեսզի հաստատվի կամ հերքվի մարիխուանա օգտագործելու հանգամանքը: Մենք վստահ ենք, որ հաստատվելու է, և պահանջելու ենք նաև, որ փորձաքննությունը իրականացնի մասնավոր հեղինակավոր կազմակերպություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ այն, որ Ավինյանը պարտավորված կլինի բժշկական փորձաքննություն անցնել, ասում է օրենքը:  Զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը: Այն փոխանցվում է հայցվորին, եթե ապացուցման պարտականությունը պատասխանողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ կամ ջանքեր, մինչդեռ հայցվորը տիրապետում է անհրաժեշտ ապացույցներին (աղբյուրը՝ իրավաբան.նեթ):

Հասկանալի է, որ արյան կամ այլ բժշկական փորձաքննություն մենք չենք կարող իրականացնել առանց փոխվարչապետ Ավինյանի մասնակցության, ուստի նա պարտավոր կլինի հենց ինքը ապացուցել, որ իր արյան մեջ չկան թմրախոտի հետքեր:

Հ.Գ. Դատարանում փոխվարչապետ Ավինյանին սպասվում են այլ անակնկալներ ևս, որոնք կարծում ենք ամբողջովին կմերկացնեն իրականությունը: Ենթադրում ենք՝ դատարանում կհայտնվեն նոր փաստեր, որոնք մեծ անհարմարություն կպատճառեն փոխվաչապետին, և նա ստիպված կլինի ընդունել, որ մենք ճիշտ էինք, իսկ ինքը՝ սխալ:

politik.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով