ՀՀ կառավարությունը մտադիր է համաներում իրականացնել. Նիկոլ Փաշինյան

Загрузка...

ՀՀ կառավարությունը մտադիր է համաներում իրականացնել: Հարցն այսօր կքննարկվի գործադիրի նիստում: «Այսօրվա օրակարգում համաներման հարցն է, որը կքննարկենք դռնփակ ռեժիմով, որովհետև օրենքը նախատեսում է, որ Ազգային ժողովի նիստում այն պետք է դռնփակ քննարկվի, ճիշտ չի լինի, որ կառավարության նիստում դռնբաց քննարկվի»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Բացի այդ, նշեց վարչապետը, Ֆրանկոֆոնիայի հետ կապված իրենք նախաձեռնութամբ են հանդես եկել, որպեսզի 2 օր հայտարարվի ոչ աշխատանքային օրեր և դրա համար անհրաժեշտ է օրենսդրական փոփոխություն: Այդ նպատակով վաղը կհրավիրվի ԱԺ արտահերթ նիստ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...