ԱՄՆ-ն կրկին պատժամիջոցներ կգործադրի Իրանի դեմ

Շարունակելով ԻԻՀ-ի դեմ թշնամական քաղաքականությունը, ԱՄՆ-ն երեքշաբթի օրը պատժամիջոցներ է գործադրել իրանական 20 բանկերի, ընկերությունների ու կառույցների դեմ:

Համաձայն «Մեհր» լրատվական գործակալության հաղորդման, ԱՄՆ-ի գանձապահության նախարարությունը իրանական 20 բանկերին, ընկերություններին ու կառույցներին պատժամիջոցների ցուցակում է ներառել՝ Ընչազուրկների հավաքազորի կազմակերպության և Իսլամական հեղափոխության պահակազորի հետ կապերի պատճառով:

ԱՄՆ գանձապահության նախարարությունն ավելի վաղ ևս  իրանական ու  արտասահմանյան իրավաբանական ու ֆիզիկական անձանց ներառել է պատժամիջոցների ցուցակում՝ տարբեր պատրվակներով, այդ թվում Իսլամական հեղափոխության պահակազորի հետ առնչության պատճառով :

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԱՄՆ գանձապահության նախարարության տեղակալ Սիգալ Մանդելքերն ավելի վաղ հայտարարել էր, որ Վաշինգտոնն ավելի շատ քայլեր պիտի ձեռնարկի պահակազորի դեմ:

Իսլամական հեղափոխության պահակազորը տարածաշրջանում ԱՄՆ-ի աջակցությունը վայելող ահաբեկիչների դեմ պայքարում հիմնական դերակատարություն ունի:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով