ԱՄՆ նախկին պետքարտուղարը քննադատել է Դոնալդ Թրամփին

ԱՄՆ նախկին պետքարտուղարը խստորեն քննադատել է այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփին: Նա ասել է. «ԱՄՆ-ի ժողովրդի շահերը նկատի առնելու փոխարեն, Թրամփը երկրի հարցերում գնում է իր շահերի հետևից»:

«Հաֆինգտոն Փոստ» օրաթերթի երկուշաբթի օրը կատարած հաղորդման համաձայն, ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը, քննադատելով աշխարհի ղեկավարներից սկսած մինչև գունամորթները, միգրանտներն ու կանայք, բոլորին ուղղված Դոնալդ Թրամփի վիրավորանքները, վերջինիս քննադատել է՝ ԶԼՄ-ներին ժողովրդի թշնամի կոչելու պատճառով:

Փաուելը զգուշացրել է, որ աշխարհը հետևում է միգրանտների կապակցությամբ ԱՄՆ-ի քաղաքականությանը:  Նա միգրանտ երեխաներին իրենց մայրերից բաժանելու Թրամփի վարչակազմի քայլը զազրելի արարք է համարել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով