Ալիևը հանձնարարել է շփման գծում ավելի լայնորեն կիրառել հատուկ տեխնիկական միջոցներ

Դուշանբեից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվել են երկրների  պաշտպանության նախարարություններին հանձնարարություն տալ, որ կոնկրետ քայլեր ձեռնարկեն սահմանին լարումը նվազեցնելու համար:

Սակայն շաբաթ օրը` այս պայմանավորվածություններից հետո, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել ադրբեջանական բանակի հրամանատարական կազմի հետ և ներկայացրել Ալիևի հանձնարարականները, որոնք հիմնված են առաջնագծում իրավիճակի վերջին վերլուծությունների վրա. հայտնում է Trend-ը:

Այսպես` Ալիևը հանձնարարել է ավելի լավ ռազմական հերթափոխ իրականացնել և  հատուկ տեխնիկական միջոցներն ավելի լայնորեն կիրառել շփման գծում` անձնակազմի անվտանգության առավելագույն ապահովման համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Yerkir.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով