Ազնավուրի հուղարկավորությանը սգո օր կհայտարարվի նաև Արցախում

Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը Արցախում կհայտարարվի սգո օր: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը։

Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե և դերասան, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրը մահացավ հոկտեմբերի 1-ին՝ 94 տարեկան հասակում:

Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Ազնավուրի հուղարկավորությանը սգո օր է հայտարարվելու Հայաստանում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Ազատություն

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով