«S 300»-ը մոտ ժամանակներս կհանձնվի Սիրիային

Ռուսաստանի կառավարությունը պաշտոնապես հայտարարեց, որ մոտ ժամանակներս Սիրիայի հակաօդային պաշտպանությունն օժտելու է «S 300» հրթիռային համակարգով

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երկուշաբթի օրն ասել էաց. «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով, առաջին փուլում «S 300» համակարգը երկու շաբաթների ընթացքում կփոխադրվի Սիրիա և երկրորդ փուլում Սիրիայի հակաօդային պաշտպանության հրամանատարությունն ու վերահսկողության կենտրոնը կօժտվեն ռուսական ավտոմատ վերահսկման համակարգով»:

«Երրորդ փուլում Միջերկրական ծովի տարածքում Սիրիային հանգող սահմաններում շահագործման են հանձնվելու դիմակայման էլեկտրոնային համակարգեր և այդպիսով Սիրիայի դեմ հարձակման դեպքում հակառակորդի ռազմական ինքնաթիռների կառավարման ու կապի համակարգային բոլոր համակարգերը  կուրացվելու են»,-հավելել է Շոյգուն:

«S 300» համակարգը կարող է մինչև 250կմ հեռավորության վրա հետախուզել ցանկացած օդային սպառնալիք և միաժամանակ ոչնչացնել մի քանի օդային թիրախների:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Շոյգուն ընդգծել է, որ հակահրթիռային այս համակարգը անվտանգության բարձր մակարդակով ու արագությամբ ուշագրավ չափերով մեծացնելու է Սիրիայի հակաօդային պաշտպանության ռազմական հզորությունը:

 

Parstoday

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով