Daily Archives: 28.09.2018

«Տղա ջան, ամենամեծ չարիքը դու ես եղել. ես մինչև վերջ պաշտպանելու եմ Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին». Գառնիկ Իսագուլյան

  Ո՛վ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանն իմ ընկերներն են. ես մինչև վերջ պաշտպանելու եմ այդ մարդկանց այն հարցերում, որտեղ տեսնում եմ, որ գործող իշխանությունները վարվում են անարդարացի»   168.am  

«Ռոբերտ Քոչարյանը կարող է համախմբել այն ուժերին, ովքեր այս իրավիճակից դժգոհ են եւ վտանգներ են տեսնում Հայաստանի ապագայի հետ կապված». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է ՀՀ   ոստիկանության   Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության նախկին պետ Աշոտ Գիզիրյանին, ազատամարտիկ, «Աշոտ Երկաթ» խմբի հրամանատար Աշոտ Սիմոնյանին, ինչպես նաեւ մի քանի մարդ-կուսակցությունների ղեկավարների, այդ թվում՝ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին, «Համաձայնություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանին, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում… Կարդալ ավելին »

ԲՀԿ-ական պաշտոնյաները կզրկվե՞ն պաշտոններից. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ական պաշտոնյաները և հատկապես մարզպետները մոտ ապագայում կարող են զրկվել իրենց պաշտոններից: Իշխանությունները հիմնավոր մտավախություն ունեն, որ ԲՀԿ-ական պաշտոնյաները հատուկ չեն լուծում տեղերում առաջացող խնդիրները նոր իշխանության նկատմամբ հանրային դժգոհություն առաջացնելու նպատակով: Մյուս կողմից՝ ԲՀԿ-ն միացել է ՀՀԿ-ին և հիմնավոր չի համարում հնարավորինս սեղմ ժամկետներում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը: Այս… Կարդալ ավելին »

Պուտինը սեպտեմբերի 26-ին պետք է Հայաստան այցելեր. ինչո՞ւ պլանները փոխվեցին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարելիք այցի ժամկետները դեռ անորոշ են. այն հավանաբար տեղի կունենա 2019 թվականին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Ավելի վաղ, սակայն, ՌԴ նախագահի` Հայաստան այցի ժամկետ էր շրջանառվում տարեվերջը: Բացի այդ, ՌԴ նախագահը կարճատեւ այցով երեկ Ադրբեջանում էր, որից… Կարդալ ավելին »

«Լույս» դաշինքը երկակի ստանդարտներով առաջնորդվելու մարտավարություն է ընտրել. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում այդպես էլ 40+1 տոկոս չհավաքած «Լույս» դաշինքն այս փուլում երկակի ստանդարտներով առաջնորդվելու մարտավարություն է ընտրել: «Արտահերթ խորհրդարանական ընտրություններին կողմ ենք, որովհետեւ վերջապես պետք է հասկանանք, թե ուժերի ինչ դասավորումներ են տեղի ունեցել հեղափոխությունից հետո, ինքներս մեզ համար պարզենք մեր անելիքներն ու հստակեցնենք նպատակները, այլապես, ոչ լեգիտիմ իշխանության… Կարդալ ավելին »

Որքա՞ն է Կադաստրի կոմիտեի ղեկավարի նոր տեղակալի ունեցվածքը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի նորանշանակ տեղակալ Լեւոն Մելիքյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Լեւոն Մելիքյանը հայտարարագրել է բնակարան: Շարժական գույք հայտարարագրված չէ: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի դրամական միջոցները կազմել են շուրջ 2 269 773 ՀՀ դրամ… Կարդալ ավելին »

Հետ կկանչվի նաև Իրանում ՀՀ դեսպանը՝ Քոչարյանի կադր Արտաշես Թումանյանը. «Ժամանակ»

«Վերջին շրջանում սկսված դեսպաններին հետ կանչելու գործընթացը շարունակվելու է։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկա օրերին հետ կկանչվի նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, ով համարվում է Քոչարյանի կադրը։ Նա Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք եղել է Քոչարյանի աշխատակազմի ղեկավարը»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տաջիկստանի նախագահը տետ ա տետ հանդիպել է Նիկոլ Փաշինյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը երեկ նախ տետ ա տետ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել երկու երկրների միջեւ բազմակողմ համագործակցության զարգացման ու խորացման հարցերը, ապա հպարտացել իր երկրի բարիքներով։ Լուսանկարներից երեւում է, որ մրգի իսկական տոն են կազմակերպել տաջիկները՝ ԱՊՀ պետությունների ղեկավարներին զարմացնելու համար։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում ՄԱԿ-ի… Կարդալ ավելին »

«Երբ երկրում հեղափոխական իրավիճակ է, երբ բոլշևիզմի հոտ է փչում ամեն ինչից, ընտրություններ կազմակերպելը սխալ է». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Իրականում լուրջ քաղաքական փակուղի է ստեղծվել երկրում։ Մի կողմից, իհարկե, միանգամայն իրավացի են նրանք, ովքեր պնդում են, որ խորհրդարանում առկա իրավիճակը չի արտահայտում երկրում տիրող ուժերի հարաբերակցությունը, եւ այս խառնաշփոթին, երբ ոչ ոք չգիտի, թե ով է իշխանություն, ով՝ ընդդիմություն, պետք է վերջ տալ։ Իսկ դա նշանակում է, որ… Կարդալ ավելին »

Իշխանությունների հետ աշխատող մի շարք իրավաբաններ ցնդել են՝ լսելով մինչև տարեվերջ անցկացնելու մասին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատակամ է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցում, կարծես թե հստակ է: Այդ մասին նա մեկ անգամ ևս հայտարարեց Նյու Յորքից՝ հետընտրական իր ուղերձում: Հստակ է նաև, որ դրան կողմ են շատերը, գուցե բացառությամբ ՀՀԿ-ի: Խնդիրը ժամկետներն են: Վարչապետի հայտարարությանը հաջորդեցին մասնավորաբար ՔՊ-ական պատգամավորներ Ալեն Սիմոնյանի ու… Կարդալ ավելին »