Daily Archives: 27.09.2018

Ուշագրավ անուններ. էլ ո՞ւմ դիվանագիտական անձնագրերն են չեղարկել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մենք գրել էինք այն մասին, որ հայտնի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին ՀՀ իշխանությունը զրկել է դիվանագիտական անձնագրից։ ԱԳՆ-ից մեկնաբանություն չէինք ստացել, քանի որ պատասխանատուներն ԱՄՆ-ում են՝ ՄԱԿ-ի գագաթնաժողովին։ Պատասխանելով մեր հարցին՝ Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ, ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը նշել էր․ «Դա անձնական տվյալ է, չեմ կարծում, որ հրապարակման ենթակա է, միայն… Կարդալ ավելին »

Գաղտնալսման գործով կհարցաքննվի դատավոր Վաչե Մարգարյանը. ՔԿ-ն դիմել է ԲԴԽ-ին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն ՀՔԾ եւ ԱԱԾ պետերի գաղտնալսման կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակում հնարավոր է հարցաքննվի նաեւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը: Քննչական կոմիտեն արդեն դիմել է Բարձրագույն դատական խորհրդին, որպեսզի ԲԴԽ-ն թույլ տա հարցաքննել դատավոր Վաչե Մարգարյանին: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը ճշտել ԲԴԽ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Ի… Կարդալ ավելին »

Արարատի մարզպետը հարազատներով է շրջապատել իրեն մարզպետարանում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ընդդիմության կարգավիճակում նոր իշխանությունները բազմիցս էին քննադատում նախորդ իշխանություններին պետական համակարգը ծանոթ-բարեկամ-խնամիներով համալրելու հարցում, սակայն իրենք էլ հետ չեն մնում նրանցից։ Մասնավորապես, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մարզպետարանում արդեն հարազատներով է շրջապատել իրեն։ Օգնականը նրա զարմիկն է՝ Գեւորգ Մանուկյանը, աշխատակազմի ղեկավարի գործառույթները կատարողը՝ խորհրդականի հաստիքով գրանցված Լիլիթ Միրզախանյանը, մորաքրոջ հարսն է,… Կարդալ ավելին »

Սկանդալ. 10 մանկավարժ մանկապարտեզից հեռացվել է դրամահավաքին չմասնակցելու համար. կա ձայնագրություն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի թիվ 92 մանկապարտեզը, որտեղ մի քանի տարի է՝ գործում է ներառական խնամքի կարիք ունեցող երեխաների համար նախատեսված մասնաշենքը հատուկ մանկավարժներով, հայտնվել է հերթական սկանդալի կիզակետում։ Ներառական հատվածի մոտ 10 հատուկ մանկավարժ աշխատանքից հեռացվել է տնօրեն Կարինե Հարությունյանի ու իրենից ավելի բարձրերի համար կազմակերպված դրամահավաքներին չմասնակցելու, մանկապարտեզի ներսում տեղի ունեցող արատավոր… Կարդալ ավելին »

«Օրենքով գող» Պզոն ժամանել է Հայաստան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` նախօրեին Հայաստան է ժամանել ԱՄՆ-ում հայտնի հայազգի օրենքով գող Արմեն Ղազարյանը` Պզոն: Վերջինիս դիմավորել են Զվարթնոց օդանավակայանում: Ընդ որում` ամեն ինչ կազմակերպվել է այնպես, որ որեւէ աղմուկ չբարձրանա: «Պզոյի ՀՀ գալը հատկանշական է այն առումով, որ շաբաթներ առաջ մեզ հասած տեղեկությունների համաձայն` որոշում էր կայացվել նրան սեպտեմբերի 18-ին ԱՄՆ-ից արտաքսելու մասին: Ըստ… Կարդալ ավելին »

ՀՀԿ-ն այսօր ԳՄ նիստ է հրավիրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ամռան հանգստի շրջանից հետո ՀՀԿ-ն վերսկսում է Գործադիր մարմնի նիստերի ավանդույթը: Այսօր կգումարվի ՀՀԿ Գործադիր մարմնի այս աշնան առաջին նիստը, որն էլ, ինչպես պնդում են թերթի աղբյուրները, վարելու է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագոհ Ռուբեն Թադեւոսյանը թերթի հետ զրույցում նշեց, թե նիստերի դադարը պայմանավորված էր միայն արձակուրդային շրջանով… Կարդալ ավելին »

Ձերբակալվել է քրեական հեղինակություն Ֆազի եղբայրը «Ժամանակ»

«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Երեւանի ավագանու ընտրություններից մեկ օր առաջ ԲՀԿ Աջափնյակի գրասենյակի խուզարկության եւ ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու ահազանգի գործով ձերբակալվել է քրեական հեղինակություն Ֆազի՝ Սերգեյ Գրիգորյանի եղբայրը՝ Գարիկ Գրիգորյանը։ «Ֆազը բոլոր համապետական ու տեղական ընտրությունների ժամանակ լուրջ դերակատարություն է ունեցել ՀՀԿ-ի համար «ձայն բերելու» գործում, սակայն այս ավագանու ընտրություններում Ֆազի եղբայրը լծվել էր ԲՀԿ-ի… Կարդալ ավելին »

«Հայաստանի զարգացման» հիմնադրամը ևս կարող է փակվել. «Ժողովուրդ»

Ըստ «Ժողովուրդ» թերթի տեղեկությունների՝ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ստեղծած հիմնադրամները ահռելի բեռ են դարձել ՀՀ պետական բյուջեի վրա` վատնելով միջոցները, բայց հանրությունն այդպես էլ ականատես չի լինում նրանց կատարած աշխատանքի արդյունքներին: «Պարզվում է` կառավարությունը լուծարման գործընթացը սկսել է առայժմ «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամից: Ըստ որոշ տեղեկությունների` սրան հնարավոր է հաջորդի «Հայաստանի զարգացման» հիմնադրամը, որը,… Կարդալ ավելին »

ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի գաղտնալսման հետքերով. Հայաստան միջազգային փորձագետներ կհրավիրվեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստից հետո «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարցեր է ուղղել հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանին: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, մասնագետների և սարքավորումների պակասի պատճառով մտադիր են միջազգային… Կարդալ ավելին »