Daily Archives: 27.09.2018

Մեկ ամիս է ջանք չի խնայում արհեստական շնչառության ապարատին միացված ժողովրդական էյֆորիան ու դուխը բարձրակետին պահելու համար

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Տեր-Պետրոսյանը (օրիորդական ազգանունը՝ Փաշինյան) չորս ամիս շարունակ վարպետության դասեր է տալիս ֆանտաստիկ շոուներ կազմակերպելու թեմայով։ Մեկ ամիս է ջանք չի խնայում արհեստական շնչառության ապարատին միացված ժողովրդական էյֆորիան ու դուխը բարձրակետին պահելու համար։ Այն ինչ արվել է այս չորս ամիսներին <<ժողովրդի համար>> իրականում շոու էր, պրիմիտիվ կլոունադա, որը բնականաբար ոչ մի պրոդուկտիվ… Կարդալ ավելին »

Որևէ քաղաքական ճգնաժամ չկա, համազգային պահանջ չկա, որպեսզի արտահերթ ընտրություններ անցկացվեն. Վահան Բաբայան

Պետք է նախ և առաջ հասկանալ՝ ԱԺ-ի լուծարումն ինքնանպատակ է, թե ԱԺ-ի լուծարման և նոր ընտրություններ անցկացնելու միջոցով տեղի կունենան նոր փոփոխություններ մեր երկրի զարգացման համար: Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը և նշեց, որ այսօր որևէ քաղաքական ճգնաժամ չկա, որպեսզի արտահերթ ընտրություններ անցկացվեն: «Նման քայլերի համար պետք է լինեն ծանրակշիռ հակափաստարկներ,… Կարդալ ավելին »

«Ախպեր, ոչ ռուսերենդ ա բանի պետք, ոչ էլ` անգլերեդ…Ի՞նչ անպայման է հայերեն չխոսելը, էդ ի՞նչ քաղքենիություն է». Կոնստանտին Տեր Նակալյան

Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ասում ա` մի հատ խուլ գեղից մեկը գործերը դզում ա ու գնում ա Ամերիկա: Մի ամիս հետո զանգում ա, սաղ գեղը հավաքվում ա, որ խոսան հետը: Մեկը հարցնում ա. – Վալոդ, էդ ճի՞շտ ա, որ էդ Ամեռկան տենց զարգացած ա: – Հաաաա, Հենդո, չես պատկերացնի, իմալ զարգացած, իմալ… Կարդալ ավելին »

Միքայել Մինասյանը չի շարունակի պաշտոնավարել. Tert.am

Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը չի շարունակի պաշտոնավարել, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: «Ո´չ, չի շարունակի»,- ասաց փոխարտգործնախարարը՝ անդրադառնալով Միքայել Մինասյանին հետ կանչելու մասին հարցին: «Դա վարչապետի որոշումն է»,- հավելել է փոխարտգործնախարարը՝ խոսելով դեսպանին հետ կանչելու հիմքերի մասին:

Ադրբեջանում տեղի ունեցած զորավարժություններից հետո զորքն ամբողջական դուրս չի բերվել առաջնագծից. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանում օրեր առաջ տեղի ունեցած լայնածավալ օպերատիվ-տակտիկական զորավարժությունները թեեւ ավարտվել են, սակայն դրանից հետո զորքն ամբողջական դուրս չի բերվել առաջնագծից: Փոխարենը Ադրբեջանը սպառնալիքներ է հնչեցնում Արցախում ռազմական ավիացիայի ուսումնամարզական վարժանքների հետ կապված:   Զորավարժությունների ընթացքում Ադրբեջանը լարված էր պահում արցախա-ադրջեբանական սահմանը. ավարտի օրը՝ սեպտեմբերի 22-ին, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից… Կարդալ ավելին »

Կարևորը շոուն է տիկնայք և պարոնայք: ՇՈՈՒՆ

Ինչ՞ հարց լուծեց ԱԳՆ-ն դիվանձնագրերը հետ վերցնելով: 1.Սահմանափակեց նախկին իշխանությունների տեղաշարժը 2.Ի ցույց դրվեց ,որ ոչ մի նախկին ղեկավար արտոնություն չի կարող այլևս ունենալ 3.Անձնական անհարմարություն և հոգեբանական հարված հասցվեց նախկիններն Իսկ հետաքրքիր է շարքային քաղաքացին ինչ՞շահեց դրանից,ինչպես միշտ ոչինչ)կարևորը շոուն է տիկնայք և պարոնայք)ՇՈՈՒՆ Հ.Գ Դիվանագիտական անձնագիր ունենալը ,ըստ Վիեննայի կոնվենցիայի դեռ չի նշանակում… Կարդալ ավելին »

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ Անկախության օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն նախագահ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Թուրքմենստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Համոզված եմ, որ միջպետական պայմանավորվածությունների կյանքի կոչումը կնպաստի հայ-թուրքմենական հարաբերությունների փոխշահավետ օրակարգի հետագա առաջմղմանը, առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը, ինչպես նաև ավանդական սերտ հումանիտար կապերի… Կարդալ ավելին »

Մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող

Սեպտեմբերի 26-ին` ժամը 20:10-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Աղասի Դերենիկի Մկրտչյանը: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի… Կարդալ ավելին »