Daily Archives: 26.09.2018

Արտահերթ ընտրություններից հետո Փաշինյանը կգնա զգալի կադրային տեղաշարժերի. Ի՞նչ է սպասվում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հասարակության մեջ օրավուր դժգոհություններ են հասունանում նոր իշխանությունների կողմից նշանակված մի շարք պաշտոնյաների գործունեությունից, իսկ ավելի ճիշտ՝ անգործությունից, ինչպես նաեւ ոչ կոմպետենտությունից: Մեր տեղեկություններով, այս մասին պարբերաբար իրազեկվում է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ավելին՝ ժամանակ առ ժամանակ անձամբ է համոզվում, որ առանձին նշանակումներ ուղղակի սխալ էին: Սակայն, մեր աղբյուրի պնդմամբ, վարչապետն այս փուլում… Կարդալ ավելին »

Պաշտոն է ստացել Պզոյի խմբավորման գործով դատապարտվածը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ օպերատիվ վարչությունում կառուցվածքային եւ կադրային փոփոխություններ են։ Մեզ հասած տեղեկություններով՝ օպերվարչությունում բաժնի պետի տեղակալի պաշտոն է ստացել հայտնի քրեական հեղինակություն Պզոյի՝ Արմեն Ղազարյանի գլխավորած հայկական հանցավոր խմբավորման անդամների գործով դատապարտված եւ օրերս ազատ արձակված Արթուր Եպիսկոպոսյանի եղբայրը՝ Պարույր Եպիսկոպոսյանը։ Ուշագրավ է, որ վերջինիս անունն ու հայրանունը նույնն է՝ Պարույր Պարույրի… Կարդալ ավելին »

ԵԿՄ-ում հակահեղափոխական ճամբարի ներկայացուցիչները «մուտիտ» են անում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին ԵԿՄ-ում տեղի է ունեցել ազատամարտիկների, նախկին ու ներկա ԵԿՄ-ականների մասնակցությամբ նիստ, որտեղ ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջադրվել է ազատամարտիկ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, ՔՊ կուսակցության նախագահ Սասուն Միքայելյանի թեկնածությունը: Ավելի վաղ նույն պաշտոնում քննարկվել էր նաեւ ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի թեկնածությունը, որը համաձայնել էր ստանձնել այդ պատասխանատվությունը:… Կարդալ ավելին »

Քանի՞ երթուղի է փակվել, և ո՞րոնք են դրանք. «Ժողովուրդ»

«Հայտնի փաստ է, որ այսօր Երեւանի գերխնդիրներից մեկն էլ տրանսպորտն է: Պարզվում է` մի քանի միկրոավտոբուսային եւ ավտոբուսային երթուղի վերջին երեք ամիսների ընթացքում պարզապես փակվել են: Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրեց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: Վերջին երեք ամիսների ընթացքում փակվել է համար 11 եւ 62 երթուղայինների, նաեւ համար 5 ավտոբուսի… Կարդալ ավելին »

Արտաշատի ՀՀԿ-ական քաղաքապետը «կրոնափոխ» լինելու ճանապարհին է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաշատի ՀՀԿ-ական քաղաքապետ Կարեն Բենիամինյանը «կրոնափոխ» լինելու ճանապարհին է։ Նա շաբաթ օրը կրնկակոխ ուղեկցում էր աշխատանքային այցով մարզ այցելած վարչապետին։ Տեղեկություններ կան, որ Բենիամինյանն ու մարզպետ, «ՔՊ» անդամ Գարիկ Սարգսյանը մտերմացել են, եւ այդ հողի վրա Գազի Հովոյի սանիկ, ՀՀԿ-ական քաղաքապետ Բենիամինյանը հեղափոխական փոփոխություններ է իրականացրել իր ներսում եւ քաղաքապետարանում։ Նա… Կարդալ ավելին »

Բնակիչները պատրաստվում են պահանջել Գարիկ Սարգսյանի հրաժարականը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արարատի մարզ կատարած աշխատանքային այցից հետո մեծացել է դժգոհությունը մարզպետից: Մարզի բազմաթիվ համայնքների բնակիչներ բողոքում են, որ մարզպետը իրենց չի ազատում տարիներ շարունակ բնակիչների իրավունքները ոտնահարող համայնքապետերից: Մարզի բնակիչները մտադիր են մարզպետի հրաժարականի նախաձեռնությամբ հանդես գալ»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

«Քաղաքացիական պայմանագիրը» ԱԺ ընտրություններին մենակ կգնա. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԱԺ արտահերթ ընտրություններին ևս կգնա միայնակ: ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը նշեց, որ իր կարծիքով՝ «Քաղաքացիական պայմանագիրը» որոշում կկայացնի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել առանձին. «Մեր ցուցակում կընդգրկվեն հանրային գործիչներ, մասնագետներ, փորձագետներ, մարդիկ, ովքեր քաղաքական հավակնություններ ունեն և իրենց անցած ճանապարհը հայտնի է»: Նրա խոսքով՝ ՔՊ-ն արտահերթ խորհրդարանական… Կարդալ ավելին »

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հանդես է եկել ելույթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ. «Գլխավոր ասամբլեայի հարգարժան նախագահ, Ձերդ գերազանցություններ, Տիկնայք և պարոնայք, Նախ և առաջ, ցանկանում եմ շնորհավորել տիկին Մարիա Ֆերնանդա Էսպինոսա Գարսեսին՝ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի նախագահ ընտրվելու կապակցությամբ և մաղթել բոլորիս արդյունավետ քննարկումներ նրա նախագահության ներքո: Տիկնայք… Կարդալ ավելին »

Վովայի Արշակի որդին և քրեական գործը. նոր զարգացումներ. «Ժողովուրդ»

«Սեպտեմբերի 8-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր` Երեւանում` Կասկադի հարակից տարածքում, միջադեպ է տեղի ունեցել: Իսկ կիզակետում է եղել Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի որդին: Ավելին` ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը մեզ հետ զրույցում հաստատել էր այդ լուրերը` նշելով, որ միջադեպին ոստիկանությունում ընթացք է տրվել: «Անկեղծ ասած, տեղեկացված եմ, եւ դրան ընթացք է… Կարդալ ավելին »

«Մարդ, ով խոսում է մանկական դագաղների արտադրությունից, այսօր առողջապահության ոլորտն է տիրապետում». «Իրավունք»

Հոգեբան Միհրդատ Մադաթյանն «Իրավունք»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ այսօր Հայաստանում ապականվում են բոլոր ոլորտները: «Դպրոցի մասին չեմ էլ ուզում խոսել, որովհետև եթե ՀՀ կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մարիխուանայի ջատագով է, ես իմ երեխային չեմ ուզում այստեղ դպրոց տանել, որովհետև չեմ կարողանալու հետո երեխայիս բացատրել, թե ինչու է մարիխուանան վատ բան: Ինչ վերաբերում… Կարդալ ավելին »