Daily Archives: 26.09.2018

«Փաշինյանի թիմը շտապում է, որովհետեւ ապրիլ-մայիսին վարկանիշի անկում է ունենալու». փորձագետ

«Որքան գիտեմ՝ ընտրությունները բավականին մաքուր են անցել, բայց տեսնում եմ նաեւ խնդիրներ: Ինձ համար տարօրինակ է, որ քարոզարշավի ընթացքում հնչեցին ներքին քաղաքական կարգախոսներ, չէ՞ որ դրանք ԱԺ կամ նախագահական ընտրություններ չէին»,-«Սպուտնիկ Արմենիա»-ի մամուլի կենտրոնի տեսակապի միջոցով լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներին, ասաց միջազգային և անվտանգության հարցերի փորձագետ, 1991-1993թթ. ՀՀ նախագահի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդատու… Կարդալ ավելին »

Էսքան զոմբի մեր երկրում չի լինի. սրանք պատվիրված, վարձատրվող մարդիկ են. Ալիկ Սարգսյան

«Էսքան զոմբի մեր երկրում չի լինի: Սրանք պատվիրված, վարձատրվող մարդիկ են, որոնք վարձատրվում են ինչ-որ կառույցների կողմից: Հրահանգում են՝ «մեր թվարկած ցուցակից հենց մեկի պատկերը կերևա լրատվության մեջ՝ դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ, արագորեն դիմում եք հարձակման»: Զոմբիները դիվանների վրա իրենց կեղտոտ սպարտիվկեքով նստած, որ ոչ աշխատում են, ոչ ուղեղ ունեն՝ սկսում են քոմենթներ գրել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում… Կարդալ ավելին »

Ի վերջո, փողոցներ փակել կարող եք, բերաններ փակել՝ ոչ

ՄԱԿ-ի ամբիոնը Նիկոլ Փաշինյանը, ցավոք, ավելի շատ օգտագործեց Հայաստանում սեփական դիրքերը ընդծելու, քան Հայաստանի անվտանգության եւ ազգային հարցերը ամրացնելու համար։   Հայաստանի նախկին իշխանություններին պիտակավորելուց, ավտորիտար անվանելուց առաջ արժեր հիշել նաեւ, որ իշխանափոխության խաղաղ ընթացքում միջազգային բոլոր հիմնական դերակատարները մշտապես ընդգծել են նաեւ մեր խոհեմ, իմաստուն եւ պետականամետ դերակատարությունը։   ԱԺ արտահերթ ընտրությունների մտասեւեռումով ռումբ… Կարդալ ավելին »

Քոչարյանից ու Սերժ Սարգսյանից որևէ վտանգ չկա, փակե՛ք թեման․ Էդմոն Մարուքյան

Ազգային ժողովի Ելք խմբակցության պատգամավոր, Լուսավոր Հայաստան կուսակցության հիմնադիր Էդմոն Մարուքյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում անդրադառնում է խորհրդարանական արտահերթ ընտրություններին, Ելք դաշինքի երեք ուժերի փոխհարաբերություններին և ապագա հնարավոր համագործակցությանը։ Մարուքյանը դժգոհ չէ Երևանի ավագանու ընտրություններում Լույս դաշինքի երրորդ տեղից և 5 տոկոս արդյունքից, սական դժգոհ է, որ իշխող ուժն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը քվեարկությունից առաջ ստեղծեցին Քոչարյանից ու… Կարդալ ավելին »

Հերթագրող սարքավորումներ, մանրը վերադարձնող տերմինալներ. անձնագրային համակարգում սպասվում են մի շարք փոփոխություններ

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անձնագրային համակարգում նախատեսվում են մի շարք փոփոխություններ, որոնք ուղված են ծառայությունների որակի բարձրացմանը և դրանց հասանելիությանը: «Արմենպրես»–ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը նշեց, որ հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրով նախատեսվում են մի շարք փոփոխություններ: Նախ՝ ձեռք են բերվելու հերթագրող սարքավորումներ, որոնք կտեղադրվեն անձնագրային ծառայություններում: «Սա նվազեցնում է կոռուպցիոն ռիսկը,… Կարդալ ավելին »

Փաշինյանը Քոչարյանին ուղղակիորեն մեղավոր է հայտարարում, դատարանից պահանջում ենք նրան պարտավորեցնել հրապարակավ ներողություն խնդրել. Հ. Ալումյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Ռոբերտ Քոչարյանը զրպարտություն է համարում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը և պահանջում է հրապարակավ ներողություն խնդրել: Դատարանում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ զրպարտություն են համարում Նիկոլ Փաշինյանի հետևյալ հայտարարությունը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի… Կարդալ ավելին »

Տնտեսությունը թավշյա չի լինում ցավոք,այն կամ լինում է կամ չի լինում. Վահան Բաբայան

ՄԱԿ-ի ամբիոնը չափազանց լուրջ ամբիոն է, որտեղ խոսվում է աշխարհին սպառնացող մարտահրավերների, գլոբալ խնդիրների, հակամարտությունների, պատերազմների և խաղաղության մասին: Մեր երկրի ներքաղաքական վիճակը բացի մեզնից ու՞մ է հետաքրքիր, ի՞նչ է այն տվել կամ տալու քաղաքակիրթ աշխարհին: Իհարկե ոչինչ չի տալու և ի՞նչու է մեզ թվում, որ աշխարհը իր խնդիրները թողած ոգևորվում է մեր հանրահավաքներով կամ… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը նույնիսկ հակառակ կարծիք լսելիս ընկնում է ցնցումների մեջ. Բանավեճ

Ինչպե՞ս անցավ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, երբ և ինչ ձևաչափով պետք է կազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ի՞նչ գործընթացներն են տեղի ունենում երկրում, արդյո՞ք գնում ենք դեպի իրավական պետություն, թե ոչ: Այս հարցերի շուրջ սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին և բանավիճեցին ազգագրագետ Հրանուշ Խառատյանը և «Ազգային համաձայնության կուսակցության» նախագահ Արամ Հարությունյանը:

Քանի՞ հոգի է հեռացել ՀՀԿ-ից թավշյա հեղափոխությունից հետո. «Ժողովուրդ»

«Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀԿ-ից շարունակվում է արտահոսքը: Երբեմնի իշխանական կուսակցության անդամները հերթով լքում են ՀՀԿ-ն: «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը՝ հարցին, թե որքա՞ն մարդ է լքել կուսակցության շարքերը հեղափոխությունից հետո, նախ ասաց, որ ՀՀ-ում հեղափոխություն չի եղել, եւ դա ընդամենը հեղաշրջում էր: «Հեղաշրջումից հետո «ՀՀԿ»-ի շարքերը լքել է մոտ 6… Կարդալ ավելին »

Նյու Յորքում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Հասան Ռոհանիի հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր: Զրուցակիցները կարևորել են տնտեսական համագործակցության զարգացումը և նշել, որ այն զգալիորեն զիջում է երկկողմ քաղաքական հարաբերությունների մակարդակին: Նրանք անհրաժեշտ են համարել գործուն քայլերի ձեռնարկումը` առևտրատնտեսական կապերի խթանման, առկա ներուժի իրացման նպատակով: Նիկոլ Փաշինյանն ընդգծել… Կարդալ ավելին »