Daily Archives: 25.09.2018

Անտվերպենի քաղաքապետարանի ընտրություններին առաջին անգամ հայ թեկնածու է մասնակցում

Հոկտեմբերի 14-ին Բելգիայի մեծությամբ 2-րդ` Անտվերպեն քաղաքում տեղի է ունենալու քաղաքապետարանի պատգամավորների ընտրությունը, որին մասնակցելու է 13 կուսակցություն: Իշխող՝ «Նոր ֆլամանական դաշինք» (NVA) կուսակցության ցուցակում ներկայացված է նաև մեր հայրենակից,  Բելգիայի հայկական կազմակերպությունների ընդհանուր համակարգող, ՀԲԸՄ Եվրոպայի կառույցի ներկայացուցիչ, «ՆՈՒԱՐԴ»  մշակութային  միության երիտասարդական կառույցի ղեկավար  Շահնուր Մինասյանը: «Հայերն այսօր»-ի հետ զրույցում Շահնուր Մինասյանն ասաց, որ իր համար… Կարդալ ավելին »

«ԱԺ-ն ցրելը և ԱԺ նոր ընտրություններ անցկացնելը կառաջացնեն շատ լուրջ ճգնաժամ, որի նախադրյալները մենք արդեն տեսանք». Աղասի Ենոքյան

      168.am-ի զրուցակիցն է Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանը – Երևանում տեղի ունեցած ավագանու ընտրություններից հետո, երբ պարզ դարձավ, որ իշխանական «Իմ քայլը» դաշինքն ունի ընտրությանը մասնակցած քաղաքացիների գրեթե 82 %-ի աջակցությունը, հետագա ներքաղաքական զարգացումների վերաբերյալ տարբեր կարծիքներ սկսեցին շրջանառվել: Մի խումբ կարծիքների համաձայն՝ այս ընտրություններին նման արդյունքը… Կարդալ ավելին »

Ում ուզում է՝ թող փողոց դուրս բերի։ Ժողովրդին փողոց դուրս բերելն արդեն քաղաքական տեռոր է․ ինքը ժողովուրդ ունի, մենք չունե՞նք

Հարցազրույց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ – Պարոն Շարմազանով, ինչպե՞ս եք գնահատում Երևանի ավագանու ընտրությունները, արդյունքները սպասելի՞ էին ձեզ համար։ – Ընտրությունները բաժանենք մի քանի մասի. առաջինը քարոզարշավն էր, որը խայտառակություն էր։ Խայտառակություն էր այն սպառնալիքների տարափը, որը հնչեց վարչապետ Փաշինյանի կողմից իր գործընկերների հանդեպ, որոնց մի մասը հրապարակի կամ հեղափոխության  ներկայացուցիչներն էին։ Այնտեղ չկար մի ուժ, որը… Կարդալ ավելին »

ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանի կինը շարունակելու է ամուսնու գործը

Այսօր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության լեյտենանտի ուսադիրներ է հանձնել ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկան Յուրի Տեփանոսյանի կնոջը՝ Արփինե Թումասյան- Տեփանոսյանին: Նա շարունակելու է ամուսնու կիսատ թողած գործը:

Պայթյուն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա մեկ զոհ և մեկ վիրավոր: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը: «Պայթյունի հետևանքով կա նաև մեկ վիրավոր, ով թեթև վնասվածքներ է ստացել և այժմ բուժօգնություն է ստանում նույն հիվանդանոցում»,-տեղեկացրեց նա: Լիանա Եղիազարյանը տեղեկացրեց նաև, որ հիվանդանոցը… Կարդալ ավելին »

Բողոքի ակցիաներ՝ Կառավարության դիմաց. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

ՀՀ կառավարութան դիմաց հավաքվել են տարբեր խնդիրներով բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներ: Արարատի մարզի Նարեկ գյուղի բնակիչները նշում են, որ համայնքում ջուր կա, բայց իրենց չի հասնում, այգիները չորացել են: Այստեղ են նաև Երևան-Արմավիր երթուղին սպասարկող վարորդները: Նրանք հրաժարվում են աշխատել՝ պատճառաբանելով, որ իրենց համար խոչընդոտներ են ստեղծվել՝ օրինական երթուղուն զուգահեռ բազմաթիվ անօրինական փոխադրամիջոցներ են աշխատում:… Կարդալ ավելին »

««Նիկոլասերներ ու Նիկոլամոլնե՛ր», մտածեք նախքան խոսելը». Գագիկ Եղիազարյան

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Գագիկ Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինքնաարդարացման սինդրոմ. Բոլոր նրանք, ովքեր քննադատում են «Սասնա Ծռեր»-ին և «Հիմնադիր Խորհրդարան»-ին՝ ասելով որ մենք վատն ենք և չենք թողնում ժամանակավոր կառավարությանն ու Նիկոլ Փաշինյանին աշխատել, որ պառակտում ենք և այլն։ Այդ մարդիք և՛ իրենք են ապիկար որևէ աշխատանք կատարելու, և՛ նաև, չգիտակցելով, վիրավորում… Կարդալ ավելին »

Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Հայցադիմումը դատարան մուտք է գործել սեպտեմբերի 17-ին: Նախկին նախագահը Փաշինյանի դեմ Երեւանի ընդհանուր իրավասության դատարան հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին հայց է ներկայացրել: Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը դատարանում Մարտի 1-ի գործով նրա… Կարդալ ավելին »

«Սկզբունքային փոփոխություններ չկան, բոլոր ոլորտներում նույն քաղաքականությունն է». Կարեն Կարապետյանի գլխավոր խորհրդական. «Իրատես»

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը կարծում է, որ այս իշխանությունը շարունակում է նախորդի տնտեսական քաղաքականությունը։ -Ձեզ տեսանելի՞ է այսօրվա իշխանության տնտեսական քաղաքականությունը, ի՞նչ ուղղությամբ ենք գնում։ -Տեսանելի է` գյուղատնտեսության զարգացում, արտահանման ծավալների ավելացում, նոր աշխատատեղերի ստեղծում։ -Ասել է` համաձայն չե՞ք այն տեսակետին, թե նոր իշխանությունների տնտեսական քաղաքականությունը չի կայացել։ -Շարունակվում է սկսած… Կարդալ ավելին »

Էթիկայի հանձնաժողովը գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի նկատմամբ վարույթ է սկսել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բարձրաստիճան պաշտոնա­տար անձանց էթիկայի հանձնաժողովը ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի նկատմամբ վարույթ է հարուցել: Բանն այն է, որ նախարարի դեմ դիմում է ներկայացրել «Հայկական Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչյա Բերբերյանը: Նա պահանջում է քննել նախարար Արթուր Խաչատրյանի հետ կապված միջադե­պը՝ համարելով դա նախարարի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ… Կարդալ ավելին »