Daily Archives: 23.09.2018

Ոստիկանության պարզաբանումը

Վահան Բաբայանի կողմից ինձ փոխանցվել է ինֆորմացիա, համաձայն որի 6/32 ընտրական տեղամասի ցուցակում ընդգրկված Հարություն Մաջարյանը մահացած է։ Ստուգմամբ հաստատվել է մահվան փաստը։ Հարություն Խաչիկի Մաջարյանը մահացել է 2010 թ.։ Բնակչության պետական ռեգիստրին հասանելի չի եղել այդ ինֆորմացիան, որի պատճառով նրա անձնագիրը անվավեր չի ճանաչվել և հաշվառումից չի հանվել։ Հարազատները տեղեկացրել են, որ մինչ այժմ… Կարդալ ավելին »

Արտակ Ավետյանը քվեարկեց հանուն կանաչ Երևանի

Ռեֆորմիստների կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը, իր ընտանիքի հետ, Երևանի ավագանու ընտրությանը քվեարկեց հանուն #կանաչԵՐԵՎԱՆԻ, հանդիպեց լրագրողների հետ, պատասխանեց նրանց հարցերին և միացավ իր թիմին՝ միասնական հետևելու ընտրությունների ընթացքին և արդյունքներին։

Հանձնաժողովի նախագահը ասում է չի հիշում անունները

10/25-ի հետքերով մեր վստահված անձերը Արիստակես Դադյանը և Գառնիկ Նիկողոսյանը հայտնում են ,որ մարդիկ ովքեր հայտնաբերել են մահացած մարդկանց անուններ ցուցակում քվեարկելուց հետո հեռացել են ,իսկ հանձնաժողովի նախագահը ասում է չի հիշում անունները և հրաժարվում է արձանագրություն կազմել:Հրավիրում եմ բոլոր պատկան մարմինների ուշադրությունը: Վահան Բաբայան

Ահազանգ․ «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները պիցցաներ են տանում ընտրատեղամասեր

«Անկախ դիտորդ» դաշինքը ահազանգեր է ստանում, որ «Իմ քայլը» դաշինքից ներկայացած անձինք 6/8, 6/26, 8/62, 1/1 տեղամասերում պիցցաներ են տարել, իսկ 10/6, 8/29 , 8/1, 10/45, 10/52 տեղամասերում «Իմ քայլը» դաշինքի վստահված անձինք են պիցցա, հյութ և ջուր տարել։ Կոնկրետ տեղեկություններ ստացել են վերը նշված տեղամասերից, սակայն ահազանգեր են ստանում, որ դա համատարած է։ 7or.am

Որոշ օգտատերեր հրապարակել են իրենց քվեարկած թերթիկի լուսանկարը, ինչը օրենքով պատժվում է

Ըստ ՄԻՊ հաղորդագրության՝ քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելն արգելված է օրենքով: Այս արարքը պատժվում է տուգանքով` 500․000-700․000 դրամի չափով, կամ ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով: Չանայած այդ նախազգուշացումներին՝ Ֆեյսբուքյան շատ օգտատերեր նմանատիպ լուսանկարներով ու գրառումներով են հանդես եկել:   Slaq.am