Daily Archives: 21.09.2018

«Սա ձեր սելֆի-ժամը չէ, փրփուր-party չէ, ձեր ատամհատիկը չէ»․Արմեն Աշոտյան

«Այսօր, Հայաստանի ամենակարեւոր պետական տոնին, իշխանության ղեկին հայտնված մարդիկ կրկին ցույց են տալիս, որ չունեն պետականության ընկալում, չունեն դաստիարահության եւ բարեկրթության պատշաճ մակարդակ։ Ազգային Ժողովի պատգամավորներին այս կերպ հրավիրելով պետական տոնին՝ ապացուցում եք, որ շարունակում եք դասեր չքաղել սեփական սխալներից, դրսեւորում եք պետական մտածելակերպի իսպառ բացակայություն։ Կրկին հիշեցնեմ, որ սա ձեր սելֆի-ժամը չէ, փրփուր-party չէ,… Կարդալ ավելին »

Մեր հանրությունը կարիք ունի նոր ուժի, նոր մարդկանց, և հենց մենք ենք այդ նոր ուժը, եկել է մեր ժամանակը

Որպես նոր կուսակցություն, որ իր առաջին քայլերն է անում քաղաքականության մեջ, մենք այս քարոզարշավի օրերին ձեռք բերեցինք մեծ թվով համակիրներ և ես վստահ եմ մեր հաջողության մեջ: Մեր հանրությունը կարիք ունի նոր ուժի, նոր մարդկանց, և հենց մենք ենք այդ նոր ուժը, եկել է մեր ժամանակը: Ուզում եմ նաև ընտրություններում հաջողություն մաղթել մեր մրցակից բոլոր… Կարդալ ավելին »

Հաղթանակ մեր կանաչ Երևանին. Վահան Բաբայն

Հաշված ժամեր անց ավարտվում է այս նախըտրական քարոզարշավը և մենք ավարտում ենք մեր քարոզչությունը:Առաջին հերթին ուզում եմ իմ շնորհակլությունը հայտնել բոլոր ռեֆորմիստներին,մեր համախոհներին և մեր աջակիցներին: Օր ու գիշեր մենք միասին պայքարեցինք ,ներկայացրեցինք մեր ծրագրերը երևանցիներին ,հանդիպեցինք հազարավոր մարդկանց և լսեցինք նրանց առաջարկներն ու խորհուրդները: Արտակ Ավետյանը շրջեց իր թիմով գրեթե ողջ Երևանով,գրի առավ բոլոր… Կարդալ ավելին »

«Երեւանցիները պետք է միասնական լինեն եւ չբաժանվեն ո՛չ սեւերի, ո՛չ էլ սպիտակների»

Ռեֆորմիստներ կուսակցությունն ու իր քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը լարված ու թեժ նախընտրական քարոզարշավն ընդմիջեցին տոնական համերգով «Դվին» հյուրանոցի շինհրապարակում: Պարզվում է` այն ուներ ենթատեքստ, ինչի մասին էլ «Իրավունքը» զրուցեց Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ, ԱԺ հինգերորդ գումարման պատգամավոր ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ հետ: – Համերգային ծրագիրը զուտ մեր կողմնակիցների, երեւանցիների համար էր, բայց նաեւ այլ ենթատեքստ կար: Մեր քաղաքապետի… Կարդալ ավելին »

Քաղաքապետ ընտրվելու դեպքում աշխատանքային օրվա 80 տոկոսն աշխատասենյակում չի լինելու

Երևանի քաղաքապետի թեկնածուն արդեն որոշել է` քաղաքապետ ընտրվելու դեպքում աշխատանքային օրվա 80 տոկոսն աշխատասենյակում չի լինելու։ ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող Ռեֆորմիստների կուսակցությունն ընտրողներին սևի ու սպիտակի չի բաժանում։ Այս մասին այսօր Sputink Արմենիա մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում հայտարարեցին ավագանու թեկնածուները։ Քաղաքական այս ուժի համար առավել նախընտրելի է կանաչ գույնը։ Հենց այդ գույնով են նրանք… Կարդալ ավելին »

ՀԱՊԿ-ն հասկացրել է՝ Երևանն իր վրա հույս չդնի․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է․ «ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը հույս ունի, որ հայ-ադրբեջանական սահմանին իրա­վիճակը խաղաղ կարգավո­րում կստանա: Երեկ «Russia Today» գործակալության կողմից կազմակերպված տեսակամուրջի ընթացքում Սիդորովը, պատասխանելով սահմանին իրավիճակի սրման վերաբերյալ հարցին, նշել է, որ կողմերն իրենք են կարգավորում իրավիճակը: «Հայաստանը ՀԱՊԿ-ին չի դի­մել: Հետևաբար, ՀԱՊԿ-ի ու­ժային ներուժը, ըստ էության, չի կարող կիրառվել:… Կարդալ ավելին »

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Անկախության տոնի առիթով ողջույն ենք հղում և Հայրապետական Մեր օրհնությունը բերում մեր ժողովրդին ի Հայաստան, յԱրցախ և ի Սփյուռս: Անկախության տոնի խորհրդով արժևորում ենք հայրենի պետականությունը վերակերտելու մեր ժողովրդի պանծալի ուղին, որն անցել ենք հայրենիքում ազատ կյանք կառուցելու արդար հույսերով, հաղթահարելով բազում դժվարություններ և կրելով մեծ զոհողություններ: Մեր ձեռքբերումները և վերընթաց… Կարդալ ավելին »

Անկախության տոնի առթիվ նախագահի նստավայրում պարգեւատրման արարողություն է տեղի ունեցել

Հայաստանի Հանրապետության Անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության մի խումբ ներկայացուցիչների, ծա­ռայության ընթացքում ցուցաբերած խիզախության եւ նվիրումի, ինչպես նաեւ իրավակարգի ամրապնդման, հասարա­կա­կան կարգի պահպանության գործում ներդրած ավան­դի համար շնորհվել են Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգեւներ եւ զինվորական կոչումներ: Զինված ուժերի երկու շարքային զինծառայողներ՝ Արթուր Բաբկենի Կոշտոյանը եւ… Կարդալ ավելին »

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության տոնի առթիվ

Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի այս օրը մենք հրապարակավ ձեւակերպեցինք ձայնի մեր իրավունքը: Այսօր որպես անկախ պետություն, մենք վստահորեն խոսում ենք Իրավունքի ձայնով: Մենք ապացուցեցինք, որ երազանքը կարող է իրականություն դառնալ: Այսօր ունենք նոր ձգտումներ, որոնք ծնվում են ամեն օր, յուրաքանչյուրիս մեջ: Պետք է մեզ պատրաստ եւ ունակ զգանք դրանք իրականություն դարձնել… Կարդալ ավելին »

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Հայաստանի Հանրապետության Ազգային տոնի՝ Անկախության 27-րդ տարեդարձի առթիվ, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: