Daily Archives: 19.09.2018

Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքները. Իդլիբի վրա հարձակում չի լինի

Սեպտեմբերի 17-ին Սոչիում տեղի ունեցած Ռուսասատանի ու Թուրքիայի նախագահների սիրիական Իդլիբ նահանգի հարցով հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել: Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ինչպես նաև ընդլայնված կազմով բանակցությունների ավարտին հաջորդած համատեղ մամուլի ասուլիսին նախագահները հայտարարել են Իդլիբում բուֆերային գոտի ստեղծելու շուրջ պայմանավորվածության մասին: Պուտինը, խոսելով ապառազմականացված գոտի ստեղծելու մասին, ասել է, որ Էրդողանի… Կարդալ ավելին »

Արարատ լեռան լանջերին հրդեհ է բռնկվել

Ներկայումս Թուրքիայի Իգդիր նահանգում գտնվող Արարատ լեռան  լանջերին հրդեհ է բռնկվել, որը տեսանելի է նաև Հայաստանի բնակավայրերից: Թուրքական լրատվամիջոցները հրդեհի մասին առաջին անգամ տեղեկացրին սեպտեմբերի 15-ին, այնուհետև՝ սեպտեմբերի 17-ի երեկոյան դարձյալ տեղ գտան հրապարակումներ ավելի մեծածավալ հրդեհի մասին: Ըստ այդ տեղեկությունների՝ հրդեհից վնասվել է մոտ 2500 հեկտար տարածություն: Լրատվամիջոցները նշում են, որ հրդեհի պատճառը դեռևս… Կարդալ ավելին »

Սիրիայում ռուսական օդանավի խոցման արդյունքում նաև հայ զինվորական է զոհվել

Արդեն հայտնել ենք այն մասին, որ սեպտեմբերի 18-ին, Սիրիայում ռուսական ռազմական օդանավ է կործանվել: Օդանավին սխալմամբ հարվածել է սիրիական ՀՕՊ-ը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բնորոշմամբ, տեղի ունեցածը ողբերգական պատահականությունների շղթա է: Այսօր ռուսական ԶԼՄ-ները հրապարակել են ռազմական ԻԼ-20-ի կործանման արդյունքում զոհված 15 զինվորականների անունները: Զոհերի թվում նաև հայ կա՝ Ալեքսեյ Արզումանով: Ավելի վաղ ՌԴ Պաշտպանության… Կարդալ ավելին »

ԱԱԾ-ն պարզում է՝ որտեղից են գոյացել Ալեքսանդր Սարգսյանի միլիոնները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, միայն մեկ բանկում ունի 30 մլն դոլար գրավադրված: Իսկ ահա Ալեքսանդր Սարգսյանը վերջերս իր հայտարարության մեջ նշել էր, թե այդ գումարները նա իր հետ Ռուսաստանի Դաշնությունից է Հայաստան բերել այնտեղ աշխատելու տարիներին: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ դիմեց ՀՀ… Կարդալ ավելին »

ՌԴ-ին չի հետաքրքրում Փաշինյան–Քոչարյան պայքարում հաղթողի անձը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, ի թիվս այլ հարցերի, հռչակեց նաեւ Հայաստանի սուվերենության բարձրացման գործընթաց: Նախորդ տարիներին անընդհատ շրջանառվող թեզն այն մասին, որ լեգիտիմ իշխանություն ունենալու պարագայում հնարավոր է կառուցել արժանապատիվ հարաբերություններ արտաքին դերակատարների հետ, այժմ՝ ընդդիմության իշխանության գալով եւ համաժողովրդական աջակցության առկայությամբ, շանս էր ստանում դառնալ իրականություն: Իրականության մեջ, սակայն, այժմ Հայաստանի արտաքին… Կարդալ ավելին »

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ին կից պոլիկլինիկայի նորանշանակ տնօրենն ազատվել է աշխատանքից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կեն­տրոնի ենթակայության տակ գտնվող պոլիկլինիկայի տնօրեն դարձած Գևորգ Սիմոնյանը, որն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմ­ներից է, մոտ մեկ ամիս պաշտոնավարելուց հետո կոնֆլիկտի մեջ է հայտնվել հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Արա Մինասյանին փոխարինած Արման Հովակիմյանի հետ: Վերջինս նույնպես Արսեն Թորոսյա­նի «մարդն» է: Պոլիկլինիկայի երիտա­սարդ տնօրենը հրաժարվել է կատարել Հովակիմյանի… Կարդալ ավելին »

«Ստեղծվել է բավական նյարդային մթնոլորտ, որտեղ Երևան քաղաքն անցել է երկրորդ պլան». Արարատ Զուրաբյան

ԲՀԿ անդամ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն այս օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությունը չի պայմանավորում Երևանի ավագանու ընտրություններով։ «Դա պարտադիր չէ, որ կապված լինի Երևանու ավագանու ընտրությունների հետ։ Այսինքն՝ մինչև ամսի 23-ը պետք է փռեն ասֆալտին կամ պատեպատ տան, դրանից հետո՝ ո՞չ։ Մենք չենք դիտարկում «до и после» ռեժիմ։ Կառավարությունն իր գործն անում է, իրեն տեսանելի… Կարդալ ավելին »

Ինչին պետք է պատրաստ լինեն Հայաստանի իշխանությունները

Մինչ ՀՀ իշխանություններն ու քաղաքական ուժերն ակտիվորեն պատրաստվում են Երևանի ավագանու ընտրություններին՝ համեմված ներքաղաքական բավականին բուռն իրադարձություններով, «քաղաքական փոխհրաձգություններով», ադրբեջանական կողմն ակտիվ քաղաքական, դիվանագիտական և ռազմական գործողությունների անցավ հայկական կողմի նկատմամբ ճնշումը մեծացնելու նպատակով, օգտվելով հայ-ռուսական հարաբերություններում առաջացած «խորշերից»: Ըստ էության, Սոչիում Պուտին-Ալիև բանակցություններից հետո նախորդ շաբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար… Կարդալ ավելին »

«ԼՂ հակամարտության գոտում իրավիճակն անելանելի է ու վտանգավոր». Ֆելգենգաուեր

«Վտանգավոր իրավիճակ է ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ Մերձավոր Արևելքում` մասնավորապես Իդլիբում, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև ու չի բացառվում անկայունության մեծ ալիք, որը կտարածվի նաև հարավկովկասյան տարածաշրջանի վրա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է իրատեսական ռազմական գործողությունների վերսկսումը ԼՂ հակամարտության գոտում, հաշվի առնելով վերջին օրերին ակտիվացած տեղեկություններն… Կարդալ ավելին »

«Հայկական գնդակից» սպանվել է հակառակորդի զինծառայող

Սեպտեմբերի 18-ին հայտնի է դարձել, որ Ֆիզուլիի ուղղությամբ երեք օր առաջ «հայկական գնդակից» սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, 1999թ․ ծնված Գյանջայի Քապազ շրջանի բնակիչ Իբրահիմ Ջեյհուն օղլու Ալլահվերդիևը (İbrahim Ceyhun oğlu Allahverdiyev)։Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատվակայքը։ razm.info-ի փոխանցմամբ՝ աղբյուրին զինծառայողի մահվան մասին տեղեկությունները հայտնել է նրա մորեղբայրը, նշելով, որ թաղման արարողությունը արդեն… Կարդալ ավելին »