Daily Archives: 18.09.2018

«Խմբագրության աշխատանքը պարալիզացված է. սա Ոստիկանության անպատասխանատու գործելակերպ է». խմբագիր Սևակ Հակոբյանը՝ «Yerevan.today»-ում խուզարկության մասին

«Այն, ինչ կատարվել է, ինձ համար էլ տարօրինակ է, քանի որ այս ամենի պատճառն այն է, թե իբր «Yerevan.today»-ն է շուտ տեղադրել ձայնագրությունը (ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման,- հեղ.) և այստեղ ձայնագրություն էին փնտրում»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Yerevan.today» կայքի խմբագիր Սևակ Հակոբյանը՝ անդրադառնալով խմբագրության տարածքում իրավապահ մարմինների մոտ 7 ժամ տևած խուզարկությանը։… Կարդալ ավելին »

Առաջիկայում պաշտոնին հրաժեշտ կտա ՀՔԾ ղեկավարը, Արայիկ Հարությունյանը «կնշանակվի» ԵՊՀ ռեկտոր, Հովհաննես Հովհաննիսյանը՝ ԿԳ նախարար. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե առաջիկայում պաշտոնին հրաժեշտ կտա ՀՔԾ ղեկավարն ու անվստահություն կհայտնվի ՀՀ գլխավոր դատախազին: Պաշտոնանկ կարվի նաև ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Պաշտոնանկու­թյունները պատճառաբանվում են թույլ տված լուրջ սխալներով, որոնք էլ առիթ են դարձել Փաշինյանի կառավարությունից հանրային մեծ հիասթափության: Մեր տե­ղեկություններով՝ Արայիկ Հարությունյանը «նշանակվելու» է ԵՊՀ-ի ռեկտոր, ԿԳ նա­խարարի պաշտոնն զբաղեցնելու… Կարդալ ավելին »

«Նաիրա Զոհրաբյանին չընտրելու սպառնալիքներն ու կոչերն իրականացվում են պետական մարմինների, նախարարությունների աշխատակիցների կողմից». Իվետա Տոնոյան

««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի սկսել սև PR իրականացնել, այս ամեն ինչը պարզապես եղել է արձագանք օրեր շարունակ սոցիալական ցանցերում, կայքերում տեղի ունեցող կոնկրետ տեղեկատվական ռեկետի, կոնկրետ տեղեկատվական տեռորի, որի պարզապես, ի վերջո, կուլմինացիան եղել է երեկ միտինգի ժամանակ հնչած այդ ելույթը»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ արձագանքելով «Ելք» խմբակցության ղեկավար… Կարդալ ավելին »

«Իրավիճակը Հայաստանում անհանգստացնում է՝ ինչպես Մոսկվային, այնպես էլ՝ Վաշինգտոնին». Սերգեյ Մարկեդոնով

Մոսկվան անհանգստացած է Հայաստանում իրավիճակի անկայունության հնարավորությամբ։ Այս մասին Новости Армении-NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է պատմական գիտությունների թեկնածու, ՌՊՀՀ տարածաշրջանի և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։ Խոսելով այն մասին, թե ինչո՞ւ է Մոսկվային հետաքրքրում Հայաստանի իրավիճակը, նա նկատեց, որ այդ հարցը գտնվում է Ռուսաստանի հետաքրքրությունների շրջանակներում։ «Երբ Իվանիշվիլին… Կարդալ ավելին »

«Ռոբերտ Քոչարյանը «Yerevan Today» կայքի հետ ոչ մի կապ չունի». Սևակ Հակոբյան

«Ռոբերտ Քոչարյանը «Yerevan Today» կայքի հետ ոչ մի կապ չունի»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց կայքի խմբագիր Սևակ Հակոբյանը։ «Կայքի սեփականատերը Վարդան Հովնանյանն է, որի բաց ինֆորմացիա կա, կարող եք նայել։ Մնացածը թե ինչ են ասում, ինչ են գրում, արդեն երկրորդական է։ «Yerevan Today» կայքի սեփականատերը Ռոբերտ Քոչարյանը չէ»,- ասաց Հակոբյանը։ Ինչ վերաբերում… Կարդալ ավելին »

Ալիևը նոր «գրոհ» է նախաձեռնում. Ինչպես կարձագանքի ՀԱՊԿ-ը. «168 Ժամ»

«ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը պայթյունավտանգ է, ինչպես միշտ, և եթե դրա համար կան նպաստավոր պայմաններ, բնականաբար, հակառակորդները դրանից կօգտվեն: ԼՂ հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իսկապես տարբեր և որոշ դեպքերում հակասական հայտարարություններ և քայլեր է իրականացրել: Պաշտոնավարման սկզբում Փաշինյանը նշել էր, որ հակամարտության կողմ է ԼՂՀ-ն, որը պետք է ներգրավվի բանակցային… Կարդալ ավելին »

Արտակ Ավետյան. «Երեւանում քրեականացված թաղամասեր չկան»

Ռեֆորմիստների կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսելով Աջափնյակ թաղամասում ընտրողների հետ հանդիպումից, ասաց, որ պատահականության սկզբունքով մի շենք է մտել: «Վերելակների խնդրին ծանոթացա: Առաջին հերթին բարեկարգ վերելակներ էին, բայց խնդիր ունեին…Սրտի խնդիրներ ունեցող մեծահասակ բնակիչը երեկ 14 հարկ ոտքով էր բարձրացել, որովհետեւ վերելակը խափանումներով էր աշխատել»,-նշեց Արտակ Ավետյանը: Ասաց, որ բնակիչներից ոմանք… Կարդալ ավելին »

Որոշել ենք «բարձրախոսային» քարոզարշավ չանել, այլ անձամբ խոսել քաղաքացիների հետ . «Ռեֆորմիստներ»

«Ռեֆորմիստներ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանն իր քարոզարշավն այսօր նվիրեց Աջափնյակ համայնքի շենքերի վերելակների խնդիրներին ծանոթանալուն: Վերջինս այսօր որոշել էր շենքերով շրջել միայն մի քանի թիմակիցների հետ՝ առանց աղմուկի՝ բնակիչներին մտահոգող խնդիրներին ավելի մոտիկից ծանոթանալու համար: Իսկ երեկոյան ժամը վեցին քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանն ու ավագանու մյուս թեկնածուները այցելելու են Մնջախաղի պետական թատրոն: Արտակ Ավետյանը,… Կարդալ ավելին »