Daily Archives: 14.09.2018

Արտակ Ավետյանը մտահոգված է Երևանի կամուրջների հարցով

Արտակ Ավետյանը մտահոգված է Երևանի կամուրջների հարցով, քանի որ ինքնասպանության դեպքերը շատացել են Ռեֆորմիստները առաջարկում են հատուկ անվտանգության ցանցեր տեղադրել Երևանի կամուրջների կողքով, ինչը մեծ գումարներ չի պահանջի, սակայն կփրկի մարդկանց կյանքեր

Ռեֆորմիստները ցանկանում են  անդրադառնալ թափառող շների պաշտպանության, կացարանների և ստերջացման խնդրին, որը հուզում է  հազարավոր կենդանասերների

Քանի որ Ռեֆորմիստների կուսակցության  ծրագրի կետրից  է նաև անտուն կենդանիների հարցը,քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը այսօր  այցելեց  Դավիթաշենի անօդևան  շների կացարան:Ռեֆորմիստները դատարկ չէին այցելել:Նրանք շների համար տարել էին 30 կգ չոր կեր: Ռեֆորմիստները ցանկանում են  անդրադառնալ թափառող շների պաշտպանության, կացարանների և ստերջացման խնդրին, որը հուզում է  հազարավոր կենդանասերների: Խնդրի լուծումը Ռեֆորմիստները տեսնում ենք հստակ և առարկայական… Կարդալ ավելին »

Ռեֆորմիստների կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը այսօր իր օրը նվիրել է Երևանի տրանսպորտային խնդիրներին

Ռեֆորմիստների կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը այսօր իր օրը նվիրել է Երևանի տրանսպորտային խնդիրներին : Ռեֆորմիստները շրջել են Երևանի մետրոպոլիտենով և քաղաքային տրանսպորտով:Արտակ Ավետյանը հանդիպել է բազմաթիվ քաղաքացիների և ներկայացրել կուսակցության նախընտրական ծրագիրը:

Իմ փորձը միշտ բերել եմ ի նպաստ իմ քաղաքի՝ այն ավելի հարմարավետ դարձնելու. քաղաքապետի թեկնածու

Արդեն երկու օր է՝ մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Այն կշարունակվի մինչև սեպտեմբերի 21-ը: Առաջիկա օրերի ընթացքում ընտրությունների մասնակից քաղաքական ուժերը երևանցիներին կներկայացնեն իրենց նախընտրական ծրագրերը, հանդես կգան Երևանի խնդիրներին լուծում տալու սեփական տեսլականով։ Հատկանշական է, որ քարոզարշավի իրենց գործողությունները հանրությանն ակտիվորեն  ներկայացնող ուժերին զուգահեռ՝ կան այնպիսիք, որոնք չեն շտապում բարձրաձայնել սեփական… Կարդալ ավելին »

Ազատություն Ռադիոկայանը կողմնապահություն է անում, և խաղտում հավասար պայմանների ապահովումը քարոզարշավի մասնակիցներին

Ռեֆորմիստների կուսակցության քարոզարշավը լուսաբանում են բոլոր առաջատար լրատվամիջոցները բացի Ազատություն ռադիոկայանից: Ազատությունը համառորեն չի ուզում լուսաբանել մեր քարոզարշավը՝ ցուցադրելով ակնհայտ կողմնակալություն և խախտելով բոլոր քաղաքական ուժերին հավասար հնարավորություններ ընձեռելու սկզբունքը: Թե ինչպես արձագանքել՝ մենք դեռ կմտածենք: Սակայն առայժմ կսպասենք. միգուցե մենք սխալվու՞մ ենք, միգուցե Ազատությունը պատրաստվու՞մ է լուսաբանել Ռեֆորմիստների քարոզարշավը: Ռեֆորմիստների կուսակցության մամլո հաղորդագրություն

«Հայաստանում շարունակվում է «վհուկների որսը», ինչը չափազանց ռիսկային է». Զատուլին

168.am-ի զրուցակիցն է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը – Պարոն Զատուլին, նախորդ շաբաթ Մոսկվայում կայացավ Փաշինյան-Պուտին հանդիպումը՝ հայաստանյան հետհեղափոխական փուլի զարգացումների վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ակնհայտ վրդովմունքի և մտահոգությունների ֆոնին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումից հետո տված իր հարցազրույցում… Կարդալ ավելին »

Վճռաբեկի նորընտիր նախագահը՝ Քոչարյանի գործի մասին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. Վճռաբեկ դատարանի նորընտիր նախագահ Երվանդ Խունդկարյանը մեզ հետ զրույցում որևէ կարծիք չհայտնեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իմունիտետի հետ կապված վիճահարույց հարցի վերաբերյալ՝ պատճառաբանելով, որ իր մեկնաբանությունը կարող է համարվել ճնշելու կամ ուղղորդելու փորձ։ Խունդկարյանը նաև չասաց՝ Վճռաբեկ դատարանը Քոչարյանի հարցով դիմելո՞ւ է Սահմանադրական դատարան, թե ոչ։ «Վճռաբեկ դատարանը ստացել է բողոք,… Կարդալ ավելին »

Սասուն Միքայելյանը մեկնել է արտերկիր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին ներքաղաքական բուռն իրադարձությունների վերաբերյալ լռում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: Նա չմասնակցեց նաեւ ԱԺ այս նստաշրջանին: Պատճառը, պարզվում է, Միքայելյանի առողջական խնդիրներն են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Միքայելյանը մեկնել է արտերկիր, վիրահատվել: Արցախյան պատերազմի ժամանակ «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը բեկորային վնասվածքներ էր ստացել,… Կարդալ ավելին »

Ի՞նչ վարկած է շրջանառվում գաղտնալսման հարցով իշխանության կուլիսներում․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումը հետաքրքիր իրավիճակ է ստեղծել իշխանությունում: Փնտրում են այն մարդկանց, որոնց աջակցությամբ ու գործուն մասնակցությամբ այս գործը գլուխ է բերվել: Բոլորը բոլորին կասկածում են: Մեր տեղեկություններով, այս առումով հետաքրքիր վարկած է շրջանառվում իշխանական կուլիսներում: Ասում են, թե իշխանության ներսից է եղել ցանկություն, որ ՀՔԾ և ԱԱԾ պետերին… Կարդալ ավելին »