Daily Archives: 13.09.2018

Վարչապետի օգնականը վիրահատվել է և առանց վճարելու հանգիստ տուն գնացել

Analitik.am-ի ունեցած տեղեկություններով, սեպտեմբերի 5-7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնական Արեն Մկրտչյանն Էրեբունի ԲԿ-վիրահատության է ենթարկվել (հաշվի առնելով բժշկական գաղտնիքը՝ չեն հրապարակում, թե կոնկրետ ինչ վիրահատություն)։ Ըստ մեր տեղեկության, վիրահատության արժեքը կազմել է 200-300 000 ՀՀ դրամ, սակայն Արեն Մկրտչյանը որևէ գումար չի վճարել վիրահատության համար։ Նշենք, որ նա… Կարդալ ավելին »

Այս լարված մթնոլորտում միակ լուծում կարող է լինել Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցությունը երկրում տիրող լարված մթնոլորտը թուլացնելու համար առաջարկում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպում կազմակերպել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը: «Որևէ տիպի բաժանումներն ընդունելի չեն որևէ մեկի համար: Մենք բոլորս հայ ենք, հեղափոխականներ, հակահեղափոխականներ, սևեր և սպիտակներ չպետք է լինեն: Մենք այսօր առաջարկում… Կարդալ ավելին »

Մազերս կտրելու փողը տվել է Կարապետյան Կարենը, իսկ վարսահարդարել է վարչապետի օգնական-վարսավիրը. Աշոտյանը հեգնում է իրեն հեգնողներին

««Ոչ մի օր առանց Աշոտյանի» կարգախոսով առաջնորդվող զլմ ներից մեկը հերթական անհեթեթությունն է ձոնել իմ պատվին։ Կիսատ եք գրել, տղերք։ Ավելին ասեմ՝ Մազերս կտրելու փողը տվել է Կարապետյան Կարենը, իսկ վարսահարդարել է վարչապետի օգնական-վարսավիրը։ Սենց ավելի մարազմատիկ է, սենց գրեք մյուս անգամ»,-գրել է Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում: Ավելի վաղ  «Ժամանակ» թերթը գրել էր. «ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ… Կարդալ ավելին »

Վարույթ է ընդունվել առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործը։ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին էլեկտրոնային լրատվության միջոցներում տարածվել է  ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ձայնագրությունը՝ «Հայաստանի ԱԱԾ ղեկավարի և ՀՔԾ պետի… Կարդալ ավելին »

Գնա, մի երկու օր նստի, խելքդ գլուխդ հավաքի. Իգոր Խաչատուրովը՝ ՀՔԾ պետին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը, հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Առանց կոնկրետանալու ԱԱԾ և ՀՔԾ պետերի ձայնագրության մեջ ասվող հորս՝ Յուրի Խաչատուրովին, առանց հիմքերի կալանավորման փաստին, որին գնահատական կտան իրավաբանները, կառանձնացնեմ մի քանի դրվագ և խոսքս ուղղում եմ Սասուն Խաչատրյանին։ Սասուն Խաչատրյան, ո՞վ է քեզ բարոյական իրավունք վերապահել խոսել ամբողջ կյանքը… Կարդալ ավելին »

Սա գործարար հանդիպում է, ոչ թե հանրահավաք. Ռուբեն Վարդանյանը՝ Փաշինյանին

Ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ դիմել է վարչապետին` նշելով, որ դա գործարար հանդիպում է, ոչ թե հանրահավաք, ուստի կարելի է խոսել թվերից: «Մենք կարող ենք շատ բան խոսել, բայց բիզնեսը սիրում է կայունություն, կանխատեսելիություն: Ի՞նչ կարող եք անել, որ մեր երկրում, որի ապագայի համար… Կարդալ ավելին »

ԱԺ քննիչ հանձնաժողով է ստեղծվում ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի մասնակցությամբ սկանդալը քննելու համար

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այն պատգամավորներից մեկն է, ով ստորագրել է քննիչ հանձնաժողով ստեղծելու համար, որը պետք է զբաղվի ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման հարցով: Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ Շարմազանովը հայտարարեց, որ պետք է հասկանալ, թե ով և ինչ պայմաններում է գաղտնալսել երկու կարևոր պաշտոնյաների հեռախոսազրույցը, ինչը դատապարտելի է… Կարդալ ավելին »

Տղամարդկության մնացորդներդ գտնելով՝ ներողություն խնդրիր. Գրիգորի Խաչատուրովը՝ Սասուն Խաչատրյանին

Յուրի Խաչատուրովի որդին՝ Գրիգորի Խաչատուրովը, հայտարարություն է տարածել. «Մարտական գեներալին, որը քո ու ընտանիքիդ անվտանգությունն էր ապահովում, երբ դու իրավաբանականում էիր սովորում, անպատվել կարող է միայն անբարոյական վիժվածքը։ Սասուն Խաչատրյան, որոշ ժամանակ խելքդ գլուխդ հավաքիր ու տղամարդկության մնացորդներդ գտնելով՝ ներողություն խնդրիր։ Գրիգորի Խաչատուրով»: Հիշեցնենք, որ այսօր համացանցում հայտնվել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր… Կարդալ ավելին »

Մարտի 1-ին բանակին կրակելու հրաման չի տրվել. ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ՊՆ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանն ասեց, որ 2008-ի մարտի 1-ին առաջնագիծը նոսրացված չի եղել: Պատասխանելով լրագրողի այն հարցին, որ տեղյակ է ինքն արդյոք, որ բանակը կրակել է բնակարանների ուղղությամբ, Դավթյանը պատասխանեց, որ բանակը չի կրակել, եթե կրակել են, ապա դրանք անհատ ինչ-որ զինծառայողներ, որոնք ունեն ազգանուններ: Նա նշեց,… Կարդալ ավելին »

Ռոբերտ Քոչարյանի վրա գործ են ստեղծել, հլը ինքն էլ սպառնալիքով է խոսո՞ւմ. Գալուստ Սահակյանանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը, պատասխանելով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին վերաբերող հարցին և մասնավորապես լրագրողի հայտարարությանը, թե վերջինս սպառնալիքներով է խոսում, հայտարարեց.

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը, պատասխանելով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին վերաբերող հարցին և մասնավորապես լրագրողի հայտարարությանը, թե վերջինս սպառնալիքներով է խոսում, հայտարարեց. «Ո՞վ է սպառնալիքով խոսում, Քոչարյա՞նը, Ռոբերտ Քոչարյանի վրա գործ են ստեղծել, հլը ինքն էլ սպառնալիքով է խոսո՞ւմ»: Հարցին, թե իր կարծիքով շինծու գո՞րծ է, Սահակյանն… Կարդալ ավելին »