Daily Archives: 12.09.2018

Վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը ներկ է եղել նաև քրեական հեղինակություն. (Photo)

Քրեական հեղինակություն «Քանաքեռցի Տույը»՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը. Ֆեյսբուքյան օգտատեր Ռաֆայել Ավդալյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Նկարի կարմիր մայկայով տղեն քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույնա, ով երեկ գտնվում էր այն սրահում, որտեղ վարչապետը հանդիպում էր Տավուշի գործարարների հետ։ Ո՞վ գիտի՝ ի՞նչ կապ ունի այդ ամենի հետ Տույը»: Լուսանկարը դիտեք ստորև՝  

ԱԱԾ պետն ու ՀՀ վարչապե՞տն են ստում, թե՞ դատավորը

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը հայտարարությամբ է հանդես եկել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության վերաբերյալ: Վաչե Մարգարյանը մասնավորապես նշել է. «2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում տարածված գաղտնալսման մեջ ինձ է վերագրվում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ հեռախոսային խոսակցությունը՝ 26.07.2018թ. իմ կողմից խափանման միջոց ընտրելու հետ կապված միջնորդության քննության առնչությամբ: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ես ՀՀ ԱԱԾ տնօրենին անձամբ չեմ ճանաչում, նրան չեմ զանգահարել եւ նրա հետ երբևիցե որեւէ հեռախոսային խոսակցություն չեմ ունեցել»:   Iravunk.com  

Իմ փորձը միշտ բերել եմ ի նպաստ իմ քաղաքի՝ այն ավելի հարմարավետ դարձնելու. քաղաքապետի թեկնածու

Արդեն երկու օր է՝ մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Այն կշարունակվի մինչև սեպտեմբերի 21-ը: Առաջիկա օրերի ընթացքում ընտրությունների մասնակից քաղաքական ուժերը երևանցիներին կներկայացնեն իրենց նախընտրական ծրագրերը, հանդես կգան Երևանի խնդիրներին լուծում տալու սեփական տեսլականով։ Հատկանշական է, որ քարոզարշավի իրենց գործողությունները հանրությանն ակտիվորեն  ներկայացնող ուժերին զուգահեռ՝ կան այնպիսիք, որոնք չեն շտապում բարձրաձայնել սեփական… Կարդալ ավելին »

«Ռեֆորմիստները» նոր կյանք ու շունչ կտան Երևանին

«Ավտոկայանատեղիների խնդիրը մայրաքաղաքում չնկատելն անհնար է: Վարորդները հաճախ ստիված են լինում երկար փնտրել մեքենայի կայանման ազատ տարածք»,- դժգոհում է «Ռեֆորմիստներ» կուսակցության ավագանու թեկնածու Կարեն Վարդանյանը: «Ռեֆորմիստներն» ավելի քան տասը կետից բաղկացած ծրագրում ավտոկայանետեղիի հարցը համարում են առաջնային:

Երևանի քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը այցելել է Ճարտարապետության թանգարան

Ռեֆորմիստների կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը այսօր այցելել է Ճարտարապետության թանգարան և ծանոթացել Երևանի ճարտարապետական մեծ ժառանգությանը և նախանշել քաղաքապետ ընտրվելու դեպքում ճարտարապետական խնդիրների լուծման տարբերակները: Արտակ Ավետյանը նաև հանդիպել է թանգարանի անձնակազմի հետ և ներկայացրել Կանաչ Երևան նախընտրական ծրագիրը:    

Նիկոլ Փաշինյանն հակամարտության կարգավորման հարցով հանդես է եկել«հակասական հայտարարություններով». Ալիև

Ադրբեջանի նախագահը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն «իր հակասական հայտարարություններով» ամեն կերպ ձգտում է տապալել ԼՂ հակամարտության կարգավորման հարցով բանակցային գործընթացը: Այս մասին գրում է «Интерфакс-Азербайджан»-ը՝ վկայակոչելով երկրի նախագահի կայքը: Այդ մասին Ալիևը հայտարարել է Բաքվում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպման ժամանակ: Քննարկվող հիմնական թեմաներից մեկը եղել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Ալիևն ընդգծել… Կարդալ ավելին »

Ինձ երբեմն թվում է՝ դուք «դվայնիկ» ունեք․ Աշոտյանը՝ վարչապետին

Սեպտեմբերի 12-ին՝ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանի հարցին, թե օգոստոսի 17-ի հանրահավաքում հող հանձնելու մասին Փաշինյանի հայտարարությունը բանակցային գործընթացի ո՞ր փուլին, ո՞ր տարեթվին, ո՞ր փաստաթղթերին են առնչվում, հայտարարեց՝ ԼՂ հիմնահարցի հետ կապված բանակցային սեղանին երբեք չի եղել այնպիսի տարբերակ, որտեղ հստակ ձևակերպվեր և երաշխավորվեր ԼՂ… Կարդալ ավելին »

ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսման դեպքով նոր քրեական գործ է հարուցվել

Սեպտեմբերի 11-ին տեղեկացվել էր, որ էլեկտրոնային մամուլում տվյալներ են հրապարակվել ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՀ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսվելու մասին, որում հղում էր կատարվել «youtube.com» կայքում տեղադրված ձայնագրությանը: Նկատի առնելով, որ վերոնշյալում առերևույթ առկա է անձի հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու, առանձնակի արժեք ունեցող տեղեկատվություն ստանալու նպատակով համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տեղեկատվությունը որսալու հանցավոր արարքների հատկանիշներ՝… Կարդալ ավելին »

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացառիկ հարցազրույցը՝ Yerevan.Today-ին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացառիկ հարցազրույց է տվել Yerevan.Today-ին:  – Սեպտեմբերի 11-ին մի քանի իրադարձություն կատարվեց Հայաստանում, որոնք Ձեզ հետ անմիջական առնչություն ունեն, ուստի շնորհակալ ենք հարցազրույցի մեր խնդրանքը չմերժելու համար: Հրապարակվեց հայտնի հեռախոսազրույցը ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների միջև, դրան հաջորդեց իշխանության կոշտ արձագանքը, վարչապետի ուղիղ եթերում ելույթը, Երևանի թաղամասերից մեկում ելույթը, դրանից հետո… Կարդալ ավելին »