Daily Archives: 11.09.2018

Ռեֆորմիստներն Արաբկիրում են. Լուսանկարներ

Ռեֆորմիստների կուսակցության Երևանի ավագանու թեկնածուները, քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանի գլխավորությամբ այսօր շրջայց են կատարել Արաբկիր համայնքում, զրուցել համաքաղաքացիների հետ և բաժանել նախընտրական բուկլետներ։  

Ամերիկյան ռազմական ինքնաթիռները ֆոսֆորային ռումբեր են նետել Դեյր-էլ-Զորի վրա

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կիրակի գիշեր տեղեկացրեց Սիրիայի արևելյան Դեյր-էլ-Զոր նահանգում գտնվող Հաջին գյուղի վրա ամերիկյան ռազմական ինքնաթիռների ավիահարվածի մասին և հայտարարեց, որ այդ հարձակումների ժամանակ օգտագործվել են ֆոսֆորային արգելված ռումբեր: Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հարձակումն իրականացվել է շաբաթ օրը: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նաև հավելել է, որ հարձակումը Հաջին… Կարդալ ավելին »

Պաղեստինյան խմբերը արևմտյան երկրներին կոչ են արել ֆինանսապես աջակցել UNRWA-ին

Հանդես գալով մի հաղորդագրությամբ, Պաղեստինի իսլամական ու ազգային խմբերի հետապնդման կոմիտեն արևմտյան երկրներին կոչ է արել ֆինանսապես աջակցել պաղեստինցի փախստականների օգնության ու աշխատանքային գործակալությանը՝ UNRWA-ին: ԱՄՆ-ն դադարեցրել է այդ կառույցին հատկացվող ֆինանսական աջակցությունը: ԱՄՆ պետդեպարտամենտը օրերս հայտարարել է, որ դադարեցրել է Պաղեստինի միլիոնավոր փախստականների համար դյուրություններ ստեղծող ու մարդասիրական օգնություններ ներկայացնող կազմակերպության ֆինանսական օգնությունները: Հանձնաժողովը… Կարդալ ավելին »

Ռուսաստանն Անվտանգության խորհրդից պահանջել է քննարկել Թեհրանի եռակողմ նիստը

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցության գրասենյակը Ռուսաստանն Անվտանգության խորհրդից պահանջել է նիստ գումարել և քննարկել Թեհրանի եռակողմ նիստի արդյունքները: ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը, ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության մամուլի քարտուղար Ֆյոդոր Ստրիժովսկին ասել է.«Ռուսաստանը ցանկանում է, որ  Անվտանգության խորհրդի երեքշաբթի օրվա նիստը կայանա Սիրիայի մասին թեհրանյան եռակողմ նիստի քննարկման առանցքայնությամբ»: Սեպտեմբերի 7-ին Թեհրանում կայացած եռակողմ նիստում, Իրանի,… Կարդալ ավելին »

Թուրքիայի պաշտպանության նախարար. «Մեր նպատակն է զինադադար և կայունություն ապահովել Իդլիբում»

Սեպտեմբերի 10-ին,  Անկարայում Աֆղանստանի  արտակարգ և լիազոր դեսպան Աբդուլ Ռահիմ Սայեդ Ջանի հյուրընկալությամբ Աֆղանստանի անկախության 99-րդ տարեդարձին նվիրված  միջոցառում է կազմակերպվել, որին ներկա են գտնվել նաև Թուրքիայի պաշտպանության և ներքին գործերի նախարարները: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը  լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանել է Իդլիբի իրադարձություններին և թուրք-աֆղանական հարաբերություններին վերաբերող հարցերին: Աքարը հայտնելով, որ Աստանայի գործընթացի շրջանակներում  զինադադար… Կարդալ ավելին »

Թուրք-քրդական բախումներ Արարատ լեռան մոտ

Սեպտեմբերի 11-ին առավոտյան Թուրքիայի Իգդիր նահանգի Արալըք շրջանում, որը շատ մոտ է գտնվում Արարատ լեռանը և թուրք-իրանական սահմանին, պայթեցվել է թուրքական զրահապատ մեքենա: Պայթյունի հետևանքով 5 զինվոր է վիրավորվել: Այն ժամանակ, երբ մեքենան անցել է տարածքով, գործարկվել է ճանապարհին տեղադրված ինքնաշեն պայթուցիկը: Նշվում է, որ ինքնաշեն պայթուցիկը տեղադրել էին Թուրքիայում ահաբեկչական համարվող  «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK)… Կարդալ ավելին »

«Որ աղետի գոտին վերականգնել է Ռոբերտ Քոչարյանը, դա փաստ է. Էնքան բան է կառուցել, արտագաղթ չկար, ներգաղթ կար». Վարդան Ղուկասյան

«Ես երկար տարիներ Քոչարյան Ռոբերտի հետ աշխատել եմ և հարգում եմ Քոչարյան Ռոբերտին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, նախկինում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ հավելելով, թե տեղին չէ հարցը՝ արդյոք նրա շուրջ կհամախմբվի՞: Հարցին՝ Քոչարյանը կկարողանա՞ հասարակությունը մոբիլիզացնել, Վ.Ղուկասյանը պատասխանեց՝ կապրենք, կտեսնենք: «Ես իր հետ 10 տարի աշխատել եմ, և, որ… Կարդալ ավելին »

Վլադիմիր Պուտինի պարգևը հանձնվել է Վլադիմիր Գասպարյանին. Tert.am

Tert.am-ի փոխանցմամբ՝ երեկ ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանին է հանձնվել Վլադիմիր Պուտինի պարգևը: ՌԴ նախագահը Վլադիմիր Գասպարյանին պարգևատրել է դեռևս 2017 թ.-ին, սակայն մրցանակը նախկին ոստիկանապետին է փոխանցվել երեկ: Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, Վ. Գասպարյանի ծննդյան տարեդարձն էր:

Հայաստանում գաղտնալսվել են նաև ԱԱԾ և ՀՔԾ պետերը

Ներքաղաքական շրջանակներում լուրեր են շրջանառվում, որ համացանցում սկսել է տարածվել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որի ընթացքում նրանք քննարկում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի հարցաքննության և կալանավորման հարցերը։ 168.am

Թեժ Արմավիր. Հիմնական պայքարը կընթանա ՔՊ-ի և ԲՀԿ-ի ներկայացուցիչների միջև. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 21-ին կայանալիք Արմավիրի քաղաքապետի ընտրություններում թեկնածուների թիվը կարող է գերազանցել տասնյակը: Ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեն առնվազն մի քանի ավագանու անդամներ, ԱԱԾ եւ ոստիկանության նախկին եւ ներկա աշխատակիցներ: Բայց հիմնական պայքարը կընթանա գործող քաղաքապետի պաշտոնակատար, ՔՊ անդամ Դավիթ Խուդաթյանի եւ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ ներկայացուցիչ Արայիկ Աղաբաբյանի միջեւ: Վերջինս երկու անգամ առաջադրվել… Կարդալ ավելին »