Daily Archives: 08.09.2018

Սեպտեմբերի 10-ին Ռեֆորմիստների կուսակցությունը կսկսի իր նախընտրական քարոզարշավը

Երկուշաբթի օրը սեպտեմբերի 10-ին ժամը 13:00-ին Ռեդիսոն Բլու հյուրանոցի կոնֆերենս դահլիճում Ռեֆորմիստների կուսակցությունը կտա Երևանի ավագանու ընտրությունների իր քարոզարշավի մեկնարկը: Հիշեցնենք Ռեֆորմիստների կուսակցության քաղաքապետի թեկնածուն է անկուսակցական, ռեժիսոր, ճարտարապետ Արտակ Ավետյանը:

Մոսկվայում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով համագործակցության օրակարգին և զարգացման հեռանկարներին՝ քաղաքական, ռազմատեխնիկական, տնտեսական, հումանիտար և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում: «Հարգելի… Կարդալ ավելին »

ՊԵԿ-ում պաշտոնը կորցրել է «գեներալների հետ քյալլա տվողը». «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախորդ շաբաթ տեղի ունեցան ՊԵԿ հարկային տեսչությունների պետերի փոփոխություններ։ Արդեն գրել ենք, որ Հովիկ Աբրահամյանի փեսայի եղբորն են ազատել։ Կոտայքից Եղեգնաձոր են տեղափոխել Ռ․ Քոչարյանի անվտանգության պետ Գրիշա Սարկիսյանի եղբորորդուն։ Պաշտոնը կորցրել է նաեւ ժամանակին «գեներալների հետ քյալլա տվող» Արթուր Եթիմյանը, ով փորձեց վերադառնալ հարազատ Վանաձորի հարկայինի պետ, սակայն նրան Եղեգնաձորի… Կարդալ ավելին »

Արտակարգ դեպք Տավուշի մարզում. Վրաստանից Հայաստան ժամանած մարդատար ավտոբուսում խոշոր հրդեհ է բռնկվել. ժամանել են մեծ թվով հրշեջներ և ոստիկաններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռևս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել Վրաստանից Հայաստան ժամանած մարդատար ավտոբուսում: Հրդեհը բռնկվել է Բերդավան գյուղի վարչական տարածքում: Ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության Նոյեմբերյանի թիվ 64 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր քաղաքացիների… Կարդալ ավելին »

Ֆիլմի ռեժիսորն է Երևանի քաղաքապետի թեկնածու, Ռեֆորմիստների կուսակցության կողմից առաջադրված անկուսակցական Արտակ Ավետյանը

  Այսօր Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ ֆիզիկոս, աստղագետ, աստղաֆիզիկոս,ազգային հերոս և քաղաքական գործիչ Վիկտոր Համբարձումյանի 110 ամյակին նվիրված ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի ռեժիսորն է Երևանի քաղաքապետի թեկնածու, Ռեֆորմիստների կուսակցության կողմից առաջադրված անկուսակցական Արտակ Ավետյանը     Համբարձումյանի կյանքում կարևոր իրադարձություն էր 1968թ. նրա ընտրվելը 15 գիտական միություն և 60 ակադեմիա միավորող Գիտական միությունների միջազգային խորհրդի նախագահի… Կարդալ ավելին »