Daily Archives: 07.09.2018

Թուրքիայի բնակչությունն արագորեն ծերանում է

Թուրքիայի բնակչության շրջանում տարեց մարդկանց թիվը հետզհետե աճում է։ Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) տվյալների համաձայն՝ 1990-ականներին տարեցները կազմում էին բնակչության 4 տոկոսը, իսկ ներկայումս այդ ցուցանիշը հասել է 9 տոկոսի։ Ըստ կանխատեսումների, եթե Թուրքիայի բնակչությունը նույն ռիթմով շարունակի ծերանալ, ապա ընդամենը 22 տարի հետո կդասվի «շատ ծեր բնակչություն» ունեցող երկրների շարքին։ Ծնելիության մակարդակն այս երկրում… Կարդալ ավելին »

Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսները հարցաքննվել են սեռական ոտնձգության հարցով

Կաթոլիկ եկեղեցում սեռական ոտնձգության հարցով իր հետաքննությունների գործով, Նյու Յուրքի գլխավոր դատախազը կանչել է այդ նահանագի բոլոր կաթոլիկ եպիսկոպոսներին: Ռոյտերսի հաղորդմամբ, շարունկելով կաթոլիկ քահանաների կողմից մանուկների ու կույսերի նկատմամբ իրականացվող սեռական ոտնձգությունները և այդ ոլորտում կաթոլիկ եկեղեցու գործունեության մասին իր հետաքննությունները, Նյու Յորքի գլխավոր դատախազ Բարբարա Անդրվուդը կանչել է այդ նահանգի բոլոր կաթոլիկ եպիսկոպոսներին: Վկայակոչելով դատական… Կարդալ ավելին »

Նախագահ Սարգսյանը ծանոթացել է «ՊիքսԱրտ» ընկերության գործունեությանն ու ծրագրերին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «ՊիքսԱրտ» ընկերություն, ծանոթացել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերության ծրագրերին ու գործունեությանը: Շրջայցի ընթացքում «ՊիքսԱրտ»-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանն ու գլխավոր տնօրեն Միքայել Վարդանյանը նախագահին են ներկայացրել ընկերության գործունեության առանձնահատկությունները, կառավարման համակարգի մոտեցումները, կառուցվածքը, ընդհանուր քաղաքականությունը, ինչպես նաեւ PicsArt հավելվածի հնարավորությունները: Նշվել է, որ ներկայումս հավելվածը 30… Կարդալ ավելին »

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերին՝ Բրազիլիայի Անկախության օրվա կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Միշել Տեմերին՝ Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն նախագահ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բրազիլիայի բարեկամ ժողովրդին՝ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:  Հայաստանի և Բրազիլիայի միջև ծավալվող արդյունավետ քաղաքական երկխոսությունը խարսխված է փոխադարձ հարգանքի և վստահության վրա,… Կարդալ ավելին »

Առաջիկայում համաներում կհայտարարվի՝ նվիրված Անկախության տոնին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը առաջիկայում կարող է դիմել խորհրդարան համաներում հայտարարելու առաջարկությամբ: Համաներումը կարող է նվիրված լինել Հայաստանի անկախության տոնին: «Հայաստանում վերջին անգամ համաներում է հայտարարվել 2013թ., և չնայած ազատազրկման մեջ գտնվողների ու նրանց հարազատների բոլոր սպասումներին, որ նախագահ Սերժ Սարգսյանը համաներում կհայտարարեր նաև 2015թ. Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ, համաներում այդպես էլ չեղավ»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

«Սանիթեքը» ասելիք չունի՞, թե՞ անելիք. Ինչու «հանկարծ» շարքից դուրս եկան բոլոր մեքենաները. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Այն, ինչ կատարվում է մայրաքաղաքում արդեն երկու ամսից ավելի, դժվար է որակել քաղաքակիրթ բառապաշարով: Աղբի հսկայական կուտակումներ, գարշահոտություն, իսկ աղբահանության համար պատասխանատու կազմակերպությունը՝ «Սանիթեքը», ուղղակի անգործության է մատնված: Դեռ մեկ ամիս առաջ անդրադառնալով այս խնդրին՝ զրուցել էինք կառույցի պատասխանատուներից մեկի հետ, ով ասել էր, թե տեխնիկական խնդիր ունեն, այն է՝ մեքենաների մեծ մասը փչացել… Կարդալ ավելին »

Ոստիկանության վիճակը բարդ է. ի՞նչ են պատմում ոստիկանները. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ակնհայտ է, որ իշխանափոխությունից հետո ոստիկանությունում իրավիճակը բավականին խնդրահարույց է: Սա ցայտուն երեւում է ճանապարհային ոստիկանության աշխատանքում: Մի կողմից` ցածր աշխատավարձի պատճառով համակարգից հեռանում են ՃՈ աշխատակիցները, մյուս կողմից էլ նոր ղեկավարության հետ կապված մեծ վերապահումներ կան: Մինչ երկրորդ հանգամանքին անդրադառնալը նշենք, որ Երեւանում ճանապարհային ոստիկանների թիվը բավականին պակասել է, այդ… Կարդալ ավելին »

Մենք՝ միասնակա՛ն ենք, ժողովրդի կողքին և ժողովրդասեր… Արտակ Ավետյան

Սիրելի՛ հայրենակիցներ Երևանն ինձ համար ազգային դիմագիծ է։ Այն ժամանակի ու պատմության թելադրանքի արգասիք է։ Երևանն ինձ համար հազարամյա պատմություն է, մայրաքաղա՛ք, որտեղ պիտի նորովի կերտեմ երևանցու վաղվա օրը։ Իմ բոլոր առաջընթացները կապված են Երևանի ու երևանցու հետ, նրանց նկատմամբ արմատավորված երախտիքի ու պարտավորվածության զգացումն է լինելու, որպես քաղաքապետ, գործելու սկզբունքս, երբ հնարավորություն կունենամ Երևանիս… Կարդալ ավելին »

Մարզպետն արհամարհել է հրավերը. Էջմիածնի մարզադահլիճի վերանորոգումը ֆինանսավորել է Դոն Պիպոն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Էջմիածին քաղաքում տեղի է ունեցել թիվ 1 հանրակրթական դպրոցի մարզադահլիճի եւ հարակից շինությունների բացման արարողությունը: Մարզադահլիճը վերանորոգելու եւ անհրաժեշտ սպորտային գույքով ապահովելու ֆինանսավորումը իրականացրել է կալանքի տակ գտնվող Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) ստեղծած հիմնադրամը: Չնայած հրավերքին, միջոցառմանը չի մասնակցել Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը: Մարզադահլիճի բացումը պետք է տեղի ունենար սեպտեմբերի… Կարդալ ավելին »

«Ինչ արել ենք, լավ ենք արել». դատավորների ընտրությունը Բարձրագույն դատական խորհրդի վրա շատ թանկ է նստել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սնանկության գործով դատավորների ընտրությունը Բարձրագույն դատական խորհրդի վրա շատ թանկ է նստել: Դատավորները, որոնք չեն ընտրվել Սնանկության գործով դատարանի կազմում, հերթով դիմում են դատարան՝ բողոքարկելով ԲԴԽ որոշումները: Ինչպես հայտնի է, ԲԴԽ-ին դատի էին տվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանը եւ Կարինե Պետրոսյանը: Թերթին հայտնի դարձավ, որ ԲԴԽ-ի դեմ… Կարդալ ավելին »