Daily Archives: 03.09.2018

Ռեֆորմիստների կուսակցության մամլո հաղորդագրություն

Այսօր ստացել ենք Րաֆֆի Հովհաննիսյանի գրավոր առաջարկը՝ սեպտեմբերի 5-ին բոլոր թեկնածուներով հանդիպելու վերաբերյալ: Հրավերում նշված է՝ քարոզարշավը քաղաքավարության և հավասարության սկզբունքներով անցկացնելու մասին, ինչը մեր հիմնական սկզբունքներից մեկն է: Սիրով ընդունում ենք առաջարկը և մեր ցուցակը գլխավորող Արտակ Ավետյանը անպայման մասնակից կլինի սեպտեմբերի 5-ի կայանալիք հանդիպմանը: Ռեֆորմիստների կուսակցության՝ Երևանի քաղաքապետի թեկնածու, Արտակ Ավետյանի նախընտրական շտաբ:

«Հրապարակը «դուխով» կոմեդիա մի սարքեք, այլապես այն կարող է վերաճել տրագիկոմեդիայի»

 Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քաղաքապետի թեկնածու իշխանական Հայկոն ևս մեկ անգամ «պաշտոնապես» փաստեց, որ իրենք հասարակությունը բաժանել են սևի և սպիտակի, իսկ իրենց՝ սպիտակների դեմ, բնական է, խաղ չկա…։ 28 տարի շարունակ օրվա իշխանությունների կողմից ժողովրդին շարունակաբար նվաստացնող ու արհամարող, լկտի ու անպատկառ ամենակենսունակ և իշխանատենչ կարգախոսներից մեկը։ Իսկ մի քանի օր… Կարդալ ավելին »

Տաղանդավոր դերասանը ոչ թե կարգին Հայկոն է , այլ Մհեր Մկրտչյանը

Մենուա Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. Տաղանդավոր դերասանը ոչ թե կարգին Հայկոն է , այլ Մհեր Մկրտչյանը , տաղանդավոր կատակերգուն Կարպ Խաչվանքյանն է, ոչ թե Կարգին Հայկոն… Կարգին Հայկոն մեր օրերին բնորոշ շուստրի տղայա , ով դերասանական կրթություն չունենալով` շուստրիությամբ և ծամածռություններով, գռեհիկ և անտակտ հումոր անելով փող էր աշխատում «իշխանական» TV-ներում, ապրում Հյուսիսային պողոտայում… Կարդալ ավելին »

«Այ գավառական ծաղրածու». Վիգեն Սարգսյանը՝ Հայկ Մարությանին

Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այ գավառական ծաղրածու, Դու ո՞վ դարձար, որ մեր հասարակությունը սևերի և սպիտակների կիսես: Անկախ նրանից, թե որքան սուր կարող են լինել մեր հայրենակիցների զգացմունքներն անցյալի սխալների նկատմամբ կամ խորը հավատն ապագայի հանդեպ, անկախ նրանից, թե որքանով կհաջողի ներկայիս կառավարությունը, կամ հիասթափության ալիքի կհանգեցնի այն, որևէ մեկն իրավունք չունի… Կարդալ ավելին »