Daily Archives: 01.09.2018

Սեպտեմբերի 1-ի առթիվ վարչապետն այցելել է Սևանի թիվ 3 հիմնական դպրոց

Գիտելիքի և դպրության օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի Վ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց: Վարչապետը շնորհավորել է աշակերտներին, մանկավարժներին և ծնողներին Գիտելիքի և դպրության օրվա առթիվ ու մասնակցել առաջին դասարանցիների նորամուտին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Ողջույնի խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Այսօր նոր Հայաստանի առաջին սեպտեմբերի 1-ն է,… Կարդալ ավելին »

Factor.am. Մակունցի ասած որևէ բան ճշմարտության հետ աղերս չունի․ Ժիրայր Դադասյանը՝ Մնջախաղի թատրոնի շենքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը համարում է, որ թատրոնի շենքի հետ կապված մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի վերջին մեկնաբանությունները ճշմարտության հետ որևէ աղերս չունեն: Բանն այն է, որ 45 տարվա դեգերումներից հետո Երևանի մնջախաղի պետական թատրոնը կրկին շենք է փնտրում: Նախորդ տարի թվում էր, թե շենքի խնդիրը վերջնականապես լուծվել էր, գեղարվեստական ղեկավար Ժիրայր… Կարդալ ավելին »

Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է հղել Իոսիֆ Կոբզոնի ընտանիքին և հարազատներին

Ռոբերտ Քոչարյանը նախօրեին ցավակցական հեռագիր է հղել Իոսիֆ Կոբզոնի ընտանիքին և հարազատներին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ 2րդ նախագահի գրասենյակից, Ռոբերտ Քոչարյանը նախօրեին ցավակցական հեռագիր է հղել Իոսիֆ Կոբզոնի ընտանիքին և հարազատներին: Հեռագրում, մասնավորապես, ասված է. “Ընդունեք իմ անկեղծ ցավակցությունները ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի անժամանակ մահվան կապակցությամբ: Կոբզոնը մեկ անգամ չէ, որ ապացուցել է, որ… Կարդալ ավելին »

Առևտրի համաշխարհային կազմակերպության պատասխանը Թրամփի սպառնալիքներին

Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ կազմակերպությունից ԱՄՆ-ի հեռանալու մասին սպառնալիքները չեն ազդի ԱՀԿ վրա: Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Ռոբերտո Ազադոն ուրբաթ օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից կազմակերպությունից դուրս գալու մասին այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները նորություն չեն: Այս մասին հաղորդում է Reuters- ը: Ազոդոն ընդգծել է, որ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը չի… Կարդալ ավելին »

ՆԱԽԱՐԱՐԸ ՈՐՈՇԵԼ Է ՆՈՐԱՅՐ ԴԱՎԻԴՅԱՆԻՆ ՀԱՆԵ՞Լ

Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի տնօրեն, ՀՀ առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը, ըստ որոշ լուրերի, հայտնվել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի տեսադաշտում։ Ասում են՝ Արա Մինասյանին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնից հեռացնելուց հետո երկրորդ թիրախը Դավիդյանն է, որին տարիքի պատճառաբանությամբ ուզում են փոխել։ Դավիդյանը թեեւ մասնավոր զրույցներում դժգոհում է, որ «վերեւում» իրենից… Կարդալ ավելին »

Արման Մկրտումյանի տուն ներխուժած անձանցից մեկը ոստիկան է. նրան բերման են ենթարկել

Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում պարզվել է օգոստոսի 28-ին Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում զինված ավազակային հարձակումը կատարելու մեջ կասկածվող 2 անձանց ինքնությունը։ Ստացված տվյալները իրացնելով, օգոստոսի 31-ին Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում ոստիկանները հայտնաբերել և բերման են ենթարկել նույն գյուղի բնակիչ 1985 թվականին ծնված Մայիս Մկրտչյանին, որը ծառայում էր ՀՀ… Կարդալ ավելին »

Հանրապետականները կդիմեն ՍԴ՝ ընդդեմ Փաշինյանի վարչապետության. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին ՀՀԿ-ի տարբեր մակարդակներում ակտիվ խոսվում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը ընտրվել է վարչապետ շանտաժի և սպառնալիքների միջոցով: Այսինքն, ՀՀԿ-ականներին այդ ճանապարհով են ստիպել քվեարկել Փաշինյանի թեկնածության օգտին: Պարզվում է, դրանք հենց այնպես նետված ձևակերպումներ չեն և ամենևին էլ պատահական չեն նետվում շրջանառության մեջ: «Փաստի» տեղեկություններով, ՀՀԿ-ում քննարկվում է իրադարձությունների զարգացման այսպիսի սցենար. մի… Կարդալ ավելին »

Արայիկ Հարությունյանին Գարեգին Բ-ի օրհնությունը պետք չէ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ամեն տարի Գիտելիքի եւ դպրության օրվա նախօրեին Ամենայն հայոց կաթողիկոսն իր նստավայր է հրավիրում կրթության ոլորտի աշխատողներին եւ օրհնում։ Ամեն տարի հանդիսավոր պայմաններում կրթության եւ գիտության նախարարը, համակարգի ղեկավարները, տնօրենները, մանկավարժները նոր ուսումնական տարվա շեմին ստանում են կաթողիկոսի օրհնությունը, սակայն այս տարի ԿԳՆ ղեկավար կազմը որոշել է բոյկոտել այս արարողությունը։ Մայր… Կարդալ ավելին »

Ցայտնոտային վիճակ ոստիկանության համակարգում. Օսիպյանը անձամբ է գործի անցել. «Փաստ»

«Փաստ» թերթի աղբյուրների հավաստմամբ, վերջին շրջանում կտրուկ աճել է այն ոստիանների թիվը, ովքեր ցանկանում են լքել համակարգը: «Մեր տեղեկություններով՝ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն անձամբ է շրջում ոստիկանության տարբեր կառույցներով՝ նման մտադրություն ունեցողներին հորդորելով չգնալ այդ ծայրահեղ քայլին եւ չկազմաքանդել համակարգը: Բանն այն է, որ հրահանգված է վերջ տալ «լևի» եկամուտ ստանալու պրակտիկային, իսկ չնչին աշխատավարձ ստացող… Կարդալ ավելին »

Դու բոլորիս հիշողություններում մնալու ես ժպիտը դեմքիդ

Այսօր  հայ դերասան, շոումեն և հաղորդավար,   Մարկ Սաղաթելյանի ծննդյան օրն է Հիշեցնենք, որ հայտնի հաղորդավարը մահացել է 2013 թվականի հուլիսի    31-ին  : Ավելի վաղ նրա մոտ ախտորոշել էին սուր լեյկոզ տրոմբոհեմորագիկ սինդրոմ, գլխուղեղի արյունազեղում: Շոումենի կարիերան սկսել է 1991 թվականից՝ ՈՒՀԱ թիմի կազմում։ 1992 և 1994 թվականներին թիմը դարձել է բարձրագույն լիգայի չեմպիոն: «Մարկն այն արտիստն… Կարդալ ավելին »