Daily Archives: 01.09.2018

Պուտինն ու Ալիևը քննարկել են Արցախի հիմնահարցը. Առավոտ

Ռուսաստանը կշարունակի աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, գրում է «ՌԻԱ Նովոստին»: «Իհարկե, մենք կարծիքներ փոխանակեցինք միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ, մասնավորապես, բնականաբար, խոսեցինք Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մասին: Որպես Մինսկի խմբի համանախագահ՝ Ռուսաստանը կշարունակի հնարավոր բոլոր ջանքերը այդ… Կարդալ ավելին »

«Ավելի շուտ Կուրը կփոխի իր հունը, քան Ադրբեջանը կհասնի իր նպատակին». Էդ. Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Կողմերը քննարկել են հայկական երկու պետությունների խորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է. «Արցախյան խնդրի խաղաղ ու արդարացի լուծումը մեր գերխնդիրն է: Մենք պետք է համախմբվենք այս գաղափարի շուրջ: Մեր պայքարը պսակվելու է հաղթանակով… Կարդալ ավելին »

Կրակոցներ Վաղարշապատում

Օգոստոսի 31-ին, ժամը 19.35-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ ստացվեց, որ քաղաքապետարանի մոտ վիճաբանություն է, և կրակոցի ձայներ են հնչում: Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզեցին, որ Վաղարշապատի Մաշտոցի փողոցում՝ նախկին կինոյի շենքի դիմաց, անհայտ անձինք վիճել են, որի ընթացքում դեռևս չպարզված զենքից կրակոցներ է արձակվել: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 7.62 մմ տրամաչափի փամփուշտի 2 պարկուճ… Կարդալ ավելին »

Ո՞վ է ասում մի ստուգեք «Veolia» ընկերությանը, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ին և մյուս բիզնեսները, բայց դա պետք է անել հարգանքով, չափազանց զգույշ՝ գործարարներին և ներդրողներին չնեղացնելու համար :

Հայաստանում ներդրում անել ցանկացողները չեն նայելու մեր վարչապետը մորուքով է թե՝ ոչ, նախարարները դուխով են թե՝ ցռան , այլ փորձելու են հասկանալ թե ինչպիսի վերաբերմունք է ցուցաբերում կառավարությունը՝ արդեն իսկ Հայաստանում ներդրումներ կատարածների նկատմամբ … Եվ այս իմաստով «Լիդիան Արմենիա»-ի շուրջ ձևավորված իրավիճակը հստակ ցույց է տալիս գործող կառավարության վերաբերմունքը ներդրողների նկատմամբ, որը մեկ բառով… Կարդալ ավելին »

Ռեֆորմիստների ավագանու թեկնածու՝ Ռուբեն Ջեբեյան

Ռուբեն Հենրիկի Ջեբեյան Ծնվել է 1974-ին, Օդեսայում: Մասնագիտությամբ քաղաքագետ-միջազգայնագետ և գրաֆիկ-դիզայներ: 1980-1990թթ․-ին սովորել է Երևանի №109 միջնակարգ դպրոցում։ 1990-1993թթ․-ին աշխատել է Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտի «ԱՆՆԱ-7» գիտաարտադրական ՍՊԸ-ում որպես համակարգիչների օպերատոր։ 1990թ․-ից «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի անդամ։ Մինչ օրս զբաղվում է հայկական զինանշանների պատմության գիտական ուսումնասիրություններով։ 1993-1994թթ․ ծառայել է ՀՀ բանակում որպես քարտեզագիր-տեղանքագիր։ 1997-2000թթ․ աշխատել է… Կարդալ ավելին »

Կարդարացնեմ թե՛ կուսակիցներիս, թե՛ որպես ավագանու թեկնածու ինձ վստահող քաղաքացիների հույսերը 

Արամ Աշոտի Սագսյան Գրիգոր Նարեկացի Բժշկական Կենտրոն Բաժաբմունք – գինեկոլոգիա Մասնագիտություն – Մանկաբարձ – գինեկոլոգ Առաջադրվել եմ Ռեֆորմիստների կուսակցության կողմից որպես ավագանու թեկնածու … Շնորհակալ եմ կուսակցության նախագահ Վահան Բաբայանին և կուսակիցներիս վստահության համար … Կարդարացնեմ թե՛ կուսակիցներիս, թե՛ որպես ավագանու թեկնածու ինձ վստահող քաղաքացիների հույսերը 

Քաղաքային առողջապահության խնդիրներից

Քաղաքային առողջապահության խնդիրներից 24-ժամյա առաջին կապի ծառայություններ մատուցելու համար հեռախոսային խորհրդատվական գծերի ստեղծում կամ ընդլայնում;   քրոնիկ հիվանդությունների բուժման բարելավում (որը կազմում է առողջապահական համակարգի ծախսերի մեծ մասը (40-70% տարբեր գնահատականներով)՝ սքրինինգային ծրագրերի ավելացում   Բնապահպանական տեսանկյունից խայտառակ վիճակում գտնվող քաղաքը չի կարող ունենալ առողջ առողջապահական համակարգ   Ձեռք բերված ժամանակակից բուժսարքավորումների քանակը, անկախ տեսականու… Կարդալ ավելին »

Արտակ Ավետյանի նախընտրական ծրագրի 10 կետերը.

Արտակ Ավետյանի նախընտրական ծրագրի 10 կետերը. 1. Քաղաքի համատարած կանաչապատում 2. Քաղաքային այգիների, շատրվանների և հանգստի անվճար գոտիների ավելացում 3. Նախագծի հիմնում՝ վերգետնյա նոր ավտոկայանատեղիների կառուցման վերաբերյալ և դրա իրագործում 4. Խցանումները բացառող էլեկտրոնային համակարգի ներդրում և խելացի լուսաֆորների համաքաղաքային կիրառում 5. Քաղաքային տնտեսությունում այլընտրանքային էներգիայի օգտագործում 6. Ըստ գոտիների գանձվող գույքահարկի կրճատում  7.Քաղաքային պոլիկլինիկաների… Կարդալ ավելին »

Մի խումբ ադրբեջանցիներ քայլերթով փորձել են հատել սահմանը

Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Մի խումբ ադրբեջանցիների կողմից այսօր՝ սեպտեմբերի 1-ի առավոտյան Բարդա-Աղդամ ուղղության սահմանահատվածը քայլերթով հատելու «նախաձեռնությունը», ինպեսև սպասվում էր, տապալվեց: Սադրանքը կանխվեց ոչ այլ ում, քան հենց նրանց կողմից, ովքեր նախաձեռնել էին այդ հիմարությունը: Կատարվածից կարելի է եզրակացնել, որ ի զարմանս մեզ, բանականությունն ավելի ուժեղ գտնվեց, քան մարդկանց մոլորության մղած… Կարդալ ավելին »

Գիտելիքի օրվա կապակցությամբ նախագահական նստավայրում հյուրընկալվել էին երեխաները

Գիտելիքի ու դպրության օրվա եւ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ այսօր առավոտյան Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել էին տարբեր ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ հատուկ կարիքներ ունեցող երեխաների խնամքի կենտրոնների, մանկատների սաներ, ինչպես նաեւ սիրիահայ դպրոցականներ: Նախագահական նստավայրի բացօթյա տարածքում երեխաների համար ժամանցային եւ ուսուցողական միջոցառում էր կազմակերպվել: Տեղադրված տաղավարներում թեմատիկ՝ ֆիզիկա եւ քիմիա առարկաներին վերաբերող հետաքրքիր… Կարդալ ավելին »