Այսօր Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ ֆիզիկոս, աստղագետ, աստղաֆիզիկոս,ազգային հերոս և քաղաքական գործիչ Վիկտոր Համբարձումյանի 110 ամյակին նվիրված ֆիլմի պրեմիերան:
Ֆիլմի ռեժիսորն է Երևանի քաղաքապետի թեկնածու, Ռեֆորմիստների կուսակցության կողմից առաջադրված անկուսակցական Արտակ Ավետյանը
Համբարձումյանի կյանքում կարևոր իրադարձություն էր 1968թ. նրա ընտրվելը 15 գիտական միություն և 60 ակադեմիա միավորող Գիտական միությունների միջազգային խորհրդի նախագահի պաշտոնում: Դա ԱՌԱՋԻՆ դեպքն էր, երբ այդ պաշտոնում ընտրվում էր սոցիալիստական երկրի ներկայացուցիչը: 1970թ. Վ. Համբարձումյանը վերընտրվում է այդ պաշտոնում, ինչն աննախադեպ երևույթ էր այդ խորհրդի պատմության մեջ:
Համբարձումյանի ընտրությունը արժանի գնահատականն էր համաշխարհային գիտության մեջ նրա ներդրած ավանդի և գիտական այն խոշորագույն նվաճումների, որին նա նվիրել էր իր ստեղծագործական կյանքը: Համբարձումյանի քառամյա գործունեությունը այդ պաշտոնում զգալիորեն նպաստեց միջազգային գիտական համագործակցության աճին:
Իր տաղանդի ողջ հզորությունը և ստեղծագործական էներգիան Համբարձումյանը նվիրել է իր հարազատ ժողովրդի հոգևոր և նյութական աճին: