Քանի՞ երթուղի է փակվել, և ո՞րոնք են դրանք. «Ժողովուրդ»

«Հայտնի փաստ է, որ այսօր Երեւանի գերխնդիրներից մեկն էլ տրանսպորտն է: Պարզվում է` մի քանի միկրոավտոբուսային եւ ավտոբուսային երթուղի վերջին երեք ամիսների ընթացքում պարզապես փակվել են: Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրեց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:

Վերջին երեք ամիսների ընթացքում փակվել է համար 11 եւ 62 երթուղայինների, նաեւ համար 5 ավտոբուսի երթուղին: Պատճառը վնասով աշխատելն է:

«Հ 62 երթուղու աշխատանքը ստիպված էինք դադարեցնել, քանի որ տեխնիկապես անմխիթար վիճակում էր գտնվում պարկը: Ոչ ոք ներդրում չցանկացավ կատարել, որովհետեւ վնասով էին աշխատելու:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հրաժարվեցին, մենք էլ ստիպված փակեցինք»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Նավասարդյանը: Ինչ վերաբերում է տրանսպորտի ընդհանուր խնդրին, ապա Նավասարդյանի խոսքերով` այն գտնվում է ոչ լավ վիճակում:

«Բնականաբար, մեքենաների տեխնիկական վիճակը գնալով վատանում է, երթուղիներ են փակվում: Բայց դեռ կարողանում ենք սպասարկել»,- ասաց նա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով