Փոխնախարարը պաշտոնը ստանձնելիս միայն 300 հազար դրամ է ունեցել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Առաքելյանը որևէ շարժական կամ անշարժ գույք չի հայտարարագրել:

Դրամական միջոցներ նույնպես չի ունեցել: Պաշտոնը ստանձնելու դրությամբ ունեցել է միայն եկամուտներ, որոնք կազմել են 300 հազար դրամ և ստացվել 50 հազար դրամ աշխատավարձից և 250 հազար դրամ՝ որպես այլ եկամուտներ նշված գումարից: Առաքելյանը մինչ պաշտոն ստանալը աշխատել է Երևանի «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով