Ցայտնոտային վիճակ ոստիկանության համակարգում. Օսիպյանը անձամբ է գործի անցել. «Փաստ»

«Փաստ» թերթի աղբյուրների հավաստմամբ, վերջին շրջանում կտրուկ աճել է այն ոստիանների թիվը, ովքեր ցանկանում են լքել համակարգը: «Մեր տեղեկություններով՝ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն անձամբ է շրջում ոստիկանության տարբեր կառույցներով՝ նման մտադրություն ունեցողներին հորդորելով չգնալ այդ ծայրահեղ քայլին եւ չկազմաքանդել համակարգը:

Բանն այն է, որ հրահանգված է վերջ տալ «լևի» եկամուտ ստանալու պրակտիկային, իսկ չնչին աշխատավարձ ստացող ոստիկանները հրաժարվում են այդ գումարով աշխատել, քանի որ չեն կարողանում «ընտանիք պահել»:

Ի դեպ, այդ վիճակի ամենաընդգծված արտացոլումն է հենց ճանապարհային ոստիկանների «անհավես» աշխատանքը, որը բոլորի աչքի առջեւ է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քանի որ հաջորդ տարի եւս ոստիկանների աշխատավարձի ավելացում չի ակնկալվում, համակարգում ցայտնոտ է սկսվել: Օսիպյանը բոլորին հորդորել է աշխատել, մինչեւ տեսնեն՝ ինչ է լինելու»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով