«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ի նորանշանակ տնօրենի անհասկանալի կադրային ջարդը. ինչ է կատարվում բուժկենտրոնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռեւս քննություն է տարվում պարզելու, թե որն է օրեր առաջ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գազի բալոնի պայթյունի պատճառները, որի հետեւանքով մեկ հոգի մահացել էր, մեկ հոգի վիրավորվել:

Բժշկական կենտրոնի նորանշանակ տնօրենը թերթի հետ զրույցում նշել էր, թե այդ բալոնը բուժկենտրոնին չի պատկանում, սակայն պատկերացում էլ չուներ, թե որտեղից է հայտնվել:

Թերթի տեղեկություններով` իր նշանակումից հետո տնօրեն Արման Հովակիմյանը կադրային մի շարք փոփոխություններ է կատարել, այդ թվում` անվտանգության բաժիններին վերաբերող` երկարամյա աշխատողներին փոխարինելով նորեկներով: Եվ ոչ արհեստավարժ կադրերով համալրումն էլ հաճախ հանդիսանում է նման դեպքերի պատճառ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երեկ թերթը փորձեց Հովակիմյանից պարզել` ինչու է նման նշանակումներ կատարում: Սակայն ի պատասխան պահանջեցին հարցը գրավոր ուղարկել` հրաժարվելով որեւէ պարզաբանում տալուց»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով